Ներկայացնում ենք ապուրի շատ հետաքրքիր բաղադրատոմս:
Խորհուրդ է տրվում պատրաստելիս սոճը չկտրել, այլ հում սոխը բլենդերով մանրացնել մինչև պյուրե դառնա, հետո ավելացնել ապուրի մեջ:
Սոխի պյուրեն ապուրին ավելացնելու դեպքում այն ավելի կնրբանա, յուրահատուկ նուրբ բույր է ստանում:
Կարող եք նախքան սոխով պյուրե պատրաստելը՝ մանրացված սոխը տապակել կարագով:
Կարելի է նաև ապուրների մեջ կարագով տապակած գազարով և տապակած սոխով պյուրե ավելացնել:
Ներկայացնում ենք նաև մարոկկոյական ապուրի բաղադրատոմս, որը շատ պարզ է, համերի յուրահատուկ համադրություն է:
Կծու ապուր

Բաղադրիչները՝
- 150 գ. գառի միս կամ ցանկացած այլ միս կտրտած
- 400 գ. լոլիկով պյուրե
- 150 գ. սոխով պյուրե
- 400 գ. կիսախաշաճ սիսեռ
- 150 գ. կանաչ ոսպ
- 100 գ. մանր կտրտած մաղադանոս
- 150 գ. օսլա՝ 150 մլ ջրի մեջ լուծված
- 2 ճ. գ. տոմատի մածուկ
- 100 գ. բրինձ
- 2 թ. գ. սև պղպեղ
- 1 թ. գ. քրքում
- 1,5 ճ. գ. կարագ
- Աղ ըստ ճաշակի
- Կես կիտրոն
- Արմավ, թուզ, փահլավա մատուցման համար
Պատրաստումը՝
Սիսեռը թրջիր 5-6 ժամով, եփիր մինչև կիսապատրաստ լինի:

Բլենդերով հում սոխից պյուրե պատրաստիր: Կաթսան դիր կրակի վրա և պյուրեն լցրու մեջը:
Մաքրիր լոլիկի կեղևը և պյուրե պատրաստիր: Այն ավելացրու սոխի պյուրեին, անմիջապես ավելացրու կտրտած մաղադանոսի կեսը:
Կաթսայի մեջ լցրու սիսեռը և կանաչ ոսպը, կտրտած միսը: Կարելի է նաև հավ օգտագործել:

Ապուրի մեջ կարագ ավելացրու:
Ավելացրու պղպեղը, քրքումը, աղ: Խառնիր ապուր:
Սառը ջուր լցրու, եռացրու:
Կաթսայի մեջ ավելացրու տոմատի մածուկը: 40 րոպե անց բրինձն ավելացրու: Եփելու ընթացքում խառնիր:
Երբ սիսեռը պատրաստ լինի, աելացրու օսլան: Այն զգուշությամբ լցրու՝ անընդհատ խառնելով: Ապուրը եռման ջերմաստիճանի հասցրու, բայց նորից մի եռացրու:

Ավելացրու մաղադանոսի մնացած մասը: Հարիրան կամ մարոկկոյական ապուրը պատրաստ է:
Խիտ, տաք, կծու, թթու: Այս յուրահատուկ ապուրը կարելի է մատուցել կիտրոնի կտորներով:
Նաև չրերով, որոնք ստեղծում են թթու, կծու և քաղցր համերի հավասարակշռություն:

Ապուրի հետ կարելի է նաև փահլավա մատուցել:
Ոսպով այս ապուրը կարելի է պատրաստել նաև առանց մսի, ապուրը դրանից չի տուժի:
Բարի ախորժակ 🙂







