Եթե մի օր նրանք հանդիպեն և սիրահարվեն միմյանց, դա կնշանակի, որ դժոխքն ինքն է իջել երկրի վրա: Իհարկե, մենք խոսում ենք դիվային Այծեղջյուրի և հրեշտակային Կշեռքների մասին:
Այդ երկուսի միջև եղած սերը հեռու է հազվագյուտ լինելուց: Այծեղջյուրը սիրահարվում է Կշեռքներին, նրանց խելքին, իսկ Կշեռքներին հիացնում է Այծեղջյուրի նրբանկատությունը: Զարմանալի է, բայց սա այն դեպքն է, երբ երկուսն էլ չեն շտապում, այնպես որ նրանք կարող են տարիներ շարունակ ծանոթանալ միմյանց հետ և հետո միայն որոշել հարաբերություններ սկսելու մասին:

Նրանց հարաբերություններն ընդհանուր առմամբ կինոնկարի նման կլինեն` գեղեցիկ և քնքուշ: Բա՛յց։ Այծեղջյուրը կծու պղպեղ կավելացնի հարաբերությունների մեջ` անընդհատ պահպանելով նրանց միջև դժոխային կրակը: Կշեռքները, որոնք իրենց էությամբ շատ պայծառ մարդիկ են, սկզբում ուժեղ կայրվեն։
Այծեղջյուրը, ընդհանուր առմամբ, գիտի ինչպես ցավ պատճառել: Նա անկասկած վիրավորելու է Կշեռքին, կխոցի սիրտը։ Իսկ երբեմն էլ կլինի շատ սառը, գրեթե անսիրտ։

Կշեռքներին դժվար կլինի, բայց նրանք ուժեղ մարդիկ են: Եվ նրանք կարողանում են սիրել: Այնպես որ նրանք կդիմակայեն այն փորձությանը, որն Այծեղջյուրն է պատրաստել իրենց համար: Իսկ վերջում, չարացած, փակ ու սառը զուգընկերոջ փոխարեն, կստանան հոգատար ու սիրելիին կորցնելու վախի զգացումով մեկին։ Այծեղջյուրն իսկապես կգնահատի, թե ինչպես է Կշեռքը համբերատարորեն վերաբերվել իրենց: Եվ երբ Այծեղջյուրը գիտակցի, որ կարող է վստահել իր կողքին գտնվող անձին, նա ամեն ինչ կանի, որ այլեւս երբեք չլացացնի նրան։



























