Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 քոթոթի, բայց պարզվեց, որ դրանք ընդհանրապես քոթոթ չեն

Հրշեջ ծառայության բաժինը, որը ղեկավարում էր Բրայան Վոգանը, ահազանգ ստացավ: Զանգահարողն ասաց, որ ջրատար կոյուղու մեջ կա 8 քոթոթ, բայց նա ինքնուրույն չի կարող այնտեղից դուրս բերել նրանց, օգնություն է պահանջվում, հակառակ դեպքում ձագերը կմահանան: Տղամարդը կարողացավ տեսնել սև լաբրադորի ձագերին, ամենայն հավանականությամբ անտարբեր տերերն էին նրանց թողել ջրահեռացման վայրում։

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 քոթոթի, բայց պարզվեց, որ դրանք ընդհանրապես քոթոթ չեն

Հրշեջ ջոկատն ընդունեց զանգը և անմիջապես մեկնեց դեպքի վայր: 20 րոպե անց հաջողվեց դուրս բերել քոթոթներին: Բարեբախտաբար, ոչ մեկը չէր տուժել, բոլորը ողջ ու առողջ էին:

Միակ բանը, որ շփոթեցրեց փրկարարներին, այն էր, որ նրանք ընդհանրապես չէին հիշեցնում շան ձագերի։

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 քոթոթի, բայց պարզվեց, որ դրանք ընդհանրապես քոթոթ չեն

«Քոթոթներին» տեղափոխեցին Պայկս Պինկի հարակից տարածքում գտնվող կենդանիներ փրկող կազմակերպություն: Անասնաբույժի կողմից հետազոտվելուց հետո պարզվեց, որ դրանք նորածին աղվեսներ են։

Կոլորադոյի այգու և վայրի բնության տնօրեն Թրեվիս Սաուդերը ասում է, որ աղվեսներն իրենց տարածքում սովորական բնակիչներ են: Իսկ սերունդ արտադրելու համար նրանք հաճախ ընտրում են ոչ այնքան հարմար ապաստարաններ, օրինակ` կոյուղու դիտահորեր:

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 քոթոթի, բայց պարզվեց, որ դրանք ընդհանրապես քոթոթ չեն

Խորհրդակցելուց հետո փորձագետները որոշեցին վերադարձնել «գտածոն» և սպասել մոր վերադարձին: Եթե ​​նա այնտեղ չլինի, նրանց կուղարկեն վայրի բնության վերականգնողական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 քոթոթի, բայց պարզվեց, որ դրանք ընդհանրապես քոթոթ չեն

Եվ ահա փրկարարական գործողության մի փոքրիկ տեսանյութ։

Կիսվել սոց․ ցանցերում
X