Անկախ նրանից, թե որքանով եք կրթված, միշտ կա մի խորհրդավոր ծագման կամ անհասկանալի նկատակի մի իր, որը հեշտությամբ կխճճի ձեզ` տանելով փակուղի: Այս հավաքածուի գլխավոր հերոսները բախվել են նման խնդրի, բայց չեն շփոթվել և անմիջապես դիմել են համացանցում ապրող փորձագետներին օգնության համար, քանի որ գոնե մեկ մարդ պետք է իմանա պատասխանը։
1. «Ինչպիսի՞ տարօրինակ մեղուներ են, և արդյո՞ք մեղուներ են դրանք»

Պատասխան. «Ճիշտ է, մեղուներ են` գաճաճ, մեղրատու»
2. «Ի՞նչ է սա: Ո՞վ կհուշի»:

Պատասխան. «Այս իրը նախատեսված է վենետիկյան հորիզոնական շերտավարագույրները կտրելու համար»
3. «Գտել եմ իմ հարազատների տանը: Ի՞նչ է դա»

Պատասխան. «Սա շատ հազվադեպ և բավականին թանկ գազի արտանետման ցուցիչ է»
4. «Սա ի՞նչ երկաթի կտոր է` յոթ կանաչ ապակով»:

Պատասխան. «Սա արտացոլող նշիչ է»
5. «Ես սա գտա տատիկիս իրերի մեջ: Ի՞նչ է դա»

Պատասխան. «Սա հարսանեկան նվերների հինդուիստական արկղ է»
6. «Իսկ սա ի՞նչ տարօրինակ ապարատ է»

Պատասխան. «Սա պաչինկո ապարատ է՝ մերօրյա հայտնի պինբոլլի անալոգը»
7. «Սա ես գտա ճանապարհի եզրին: Ի՞նչ է սա»

Պատասխան. «Սա աղբարկղի կեռիկ է»
8. «Սա ի՞նչ ժանգոտ կոնստրուկցիա է»:

Պատասխան. «Սա հին ոճի ճախարակ է, դրանով նրանք ջուր էին հանում հատկապես խորը հորերից»
9. «Ես բախվեցի այս շինությանը վազքի ժամանակ: Ի՞նչ է սա»

Պատասխան. «Սա հին հեռախոսախցիկ է»
10. «Ի՞նչ գործիք է»

Պատասխան. «Այս սարքը թույլ է տալիս հեշտությամբ բացել տարբեր բանկաներ»
11. «Այս ի՞նչ ժելե է հանդիպել ինձ լողափին»:

Պատասխան. «Սա գիշատիչ կոնի խխունջի առնվազն մի քանի հարյուր ձու է»
12. «Ի՞նչ է սա, որ ես տեսա խաղահրապարակում և ինչի՞ համար է»

Պատասխան. «Սա մի տեսակ ճոճանակ է հաշմանդամ երեխաների համար»
13. «Դա տեսա սուպերմարկետում: Ինչ տարօրինակ գոտի է»

Պատասխան. «Սա խայծի պահիչ է: Հագնում եք գոտին և ձկնորսական խայծի ծայրը մտցնում անցքի մեջ` դրանով իսկ այն հենելով ձեզ: Ձողն այս եղանակով պահելը շատ ավելի հեշտ է դառնում »:







