Ռեդֆորդների ընտանիքը Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքն է: Մայրիկը` Սյու Ռեդֆորդը 44 տարեկան է, իսկ նրա ամուսինը` Նոելը 48 տարեկան է: Կինը վերջերս լույս աշխարհ է բերել 22-րդ երեխային, և նրանք նաև ունեն երեք թոռներ:

Զույգը բացել է իր սեփական հացաբուլկեղենը, մեծ երեխաներն օգնում են իրենց ծնողներին կազմակերպել դրա աշխատանքը: Պետությունը չի օգնում Ռեդֆորդներին, ուստի նրանք հոգում են իրենց բոլոր ծախսերը իրենց փոքր բիզնեսի շնորհիվ։

Սյուն ու Նոելլը ծանոթացել են 7 տարեկանում, իսկ 14 տարեկան հասակում նրանք արդեն զույգ են եղել: Այս պահին նրանք ունեն 22 երեխա, կինը գրեթե ամեն տարի երեխաներ է ունենում:

2004 թվականին Ռեդֆորդները ձեռք բերեցին իրենց մեծ տունը: Երկու մեծ երեխաներն արդեն ունեն իրենց սեփական ընտանիքները և չեն ապրում իրենց ծնողների հետ:


Տունը ունի երկու հարկ, տաս սենյակ և նկուղ: Քանի որ դրանում շատ մարդիկ են ապրում, բոլորը փորձում են կարգուկանոն պահպանել, չնայած դա հեշտ չէ: Յուրաքանչյուր հասանելի տարածք օգտագործվել է` բոլորին հարմարավետ լինելու համար:
Առաջին հարկում, մուտքի մոտ, կան մեծ զգեստապահարաններ՝ կոշիկներով և դրսի հագուստով:

Ահա թե ինչ տեսք ունի մեծ ընտանեկան սառնարանը:

Հյուրասենյակում կա մի հսկայական բազմոց, որին կարող են տեղավորվել բոլոր երեխաները` իրենց նախընտրած ֆիլմերն ու ծրագրերը դիտելու համար։


Երեխաների ննջասենյակներն ունեն երկհարկանի մահճակալներ։
Ներքնահարկում կա վազքուղի, որը Սյուն գնել է իր ամուսնու համար: 18 կգ-անոց լվացքի մեքենա կա, որն անընդհատ աշխատում է: Ամեն օր ընտանիքի մայրը լվանում է մոտ 10 ձեռք սպիտակեղեն և հագուստ:

Ընտանիքը մեծ քանակությամբ սնունդ է գնում: Նրանք բոլորը միասին են նստում հսկայական սեղանի շուրջ, բայց ոչ հերթով: Երբեմն մայրիկը ավելի քան մեկ ժամ է ծախսում նախաճաշ պատրաստելու վրա, բայց ավելի հաճախ այն բաղկացած է կաթից և հացահատկի փաթիլներից:








