Կենդանակերպի երկու նշաններ կան, որոնք չպետք է վստահեն ինտուիցիային: Ահա թե որոնք այդ 2 կենդանակերպի նշանները, որոնք չպետք է ապավինեն ինտուիցիային։
Ձուկ

Ձկները կենդանակերպի եզակի նշան են: Նրանք ընդհանրապես չպետք է վստահեն իրենց ինտուիցիային: Եթե դուք Ձկներ եք, պարզապես սեղմեք «անջատելու» կոճակը ձեր վեցերորդ զգայարանի վրա։ Դուք հավատո՞ւմ եք ինչ-որ բանի (ինչ-որ մեկին), վստահում և բացվո՞ւմ եք ամբողջությամբ: Մոռացե՛ք: Ձեզ կխաբեն, կմատնեն, կդավաճանեն, կվիրավորեն և կցավեցնեն։ Անշուշտ կանեն։
Որոշելով, թե ինչպես ապրել և ինչ անել, անջատեք ձեր ինտուիցիան և մի հավատացեք ձեր վեցերորդ զգայարանին։ Սա ձերը չէ: Միայն բանական մոտեցում, միայն տրամաբանություն և առողջ մտածելակերպ` ներքին ձայնի իսպառ բացակայության պայմաններում: Հակառակ իրավիճակում դուք ուրախ չեք լինի, տխուր ու վշտացած կլինեք: Հետևաբար ինքներդ ձեզ հարցրեք` այն ձեզ պե՞տք է։ Եվ եթե որոշեք, որ պետք է, ուրեմն հրաժարվեք ռեֆլեքսացիայից և ինքնադատափետվելուց և պարզապես լողացեք հոսանքի ուղղութամբ` ապավինելով հին ու բարի ռուսական «գուցե» -ին: Եվ եթե բախտդ բերի, երջանիկ կլինես: Եվ եթե ոչ, ապա ոչինչ։ «Ամեն ինչ ձախողվեց» -ը հաստատ առաջին անգամը չէ, և դժվար թե` վերջինը:
Կշեռք

Կշեռքի ինտուիցիան տարօրինակ թեմա է, կարծես թե այն կա, բայց կարծես թե չկա։ Եթե Կշեռք եք, հաստատ գիտեք, որ երբեմն ձեր գուշակած, մտածած, որոշած ոչինչ մի բանը չի իրականանում: Կամ դա ճիշտ հակառակ կերպով է իրականանում: Կշեռքները սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել և որոշում կայացնել բոլորի և ամեն ինչի փոխարեն։ Բայց ինտուիցիայի հետ նման մեթոդները չեն գործում: Ձեր ներքին զգացողությունները ինքնաբուխ են, երբեմն անհասկանալի և, իհարկե, ձեր վերահսկողությունից դուրս են: Ընդունեք դա և լսեք ձեր ներքին ձայնը: Բայց մի փորձեք հնազանդեցնել ձեր ինտուիցիային: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կստացվի:



























