Փոքրիկ Չանկո Կանոն ծնվել է Ճապոնիայում 2017 թվականին: Նորածնի ծնունդը մեծ աղմուկ բարձրացրեց, բժիշկները նախկինում նման բան չէին տեսել: Եվ այդ ամենն այն պատճառով, որ Չանկոն ծնվել է շքեղ մազերով: Աղջիկն ամբողջ հիվանդանոցին ոտքի կանգնեցրեց: Իսկ երբ ծնողները տուն վերադարձան, այդ շրջանի բոլոր հարևանները այցելության եկան` տեսնելու արտառոց աղջկան:

Աղջկա մայրը որոշեց օգտվել դստեր այս եզակի հատկությունից: Երբ Չանկոն մի փոքր մեծացավ, աղջկա մայրը սկսեց նրա լուսանկարներն ուղարկել բոլոր մոդելային գործակալություններին:
Այդ ժամանակ աղջիկը կարծես խատուտիկ լիներ, նրա մազերը խիտ էին և գրեթե չէին ենթարկվում որևէ ազդեցության: Իհարկե, երեխան շահում էր սրտեր, շատ շուտով Չանկոն դարձավ շամպունի հայտնի ապրանքանիշի դեմքը: Դրա շնորհիվ նրա մասին իմացան իր հարազատ Ճապոնիայից դուրս:

Այժմ երեխան արդեն 3 տարեկան է, հմայիչ Չանկոն շարունակում է աշխատել որպես մոդել: Ճիշտ է, նրա մազերը կորցրել են նախկին տեսքը և դարձել են ավելի ստանդարտ: Դրանք պահպանել են իրենց խտությունը, բայց դարձան հնազանդ և ավելի նոսր։ Չանկոյի մազերը ոչնչով չեն տարբերվում ցանկացած այլ աղջկա մազերից, բայց նա իր խարիզմայի և հմայքի շնորհիվ շարունակում է աշխատել որպես մոդել:





























