Նիկի Վեբերն Ամերիկայից ընդամենը 34 տարեկան է, բայց դեռ մանկուց նա շատ էր կշռում, կուլ էր տալիս տորթեր և բուրգերներ` չմտածելով հետևանքների մասին։
Երբ աղջիկը մեծացավ, նա հասկացավ, որ պետք է նիհարել, և փորձեց պահել խիստ դիետաներ, հացադուլներ արեց և այլն: Բայց ամեն անգամ նա կոտրվում էր և հարձակվում քաղցր ու ճարպոտ կերակուրների վրա: Եվ հենց նա սկսեց կշռել 295 կիլոգրամ, նա հասկացավ, որ պետք է փոխի իր կյանքը։


Այդ ժամանակ Նիկին գործնականում չէր կարողանում քայլել և վեր կենալ անկողնուց առանց ինչ-որ մեկի օգնության, ուստի նա տեղափոխվեց իր ծնողների տուն, ովքեր դստեր խնդիրը գլոբալ ինչ- որ բան չէին համարում և չէին փորձում նրան ուղղորդել դեպի առողջ ապրելակերպ: Նրանք նույնիսկ մշակեցին հատուկ մեխանիզմ, որը դեպի երկրորդ հարկ սնունդ էր բարձրացնում նրա համար:
«Իմ քաշը 300 կգ է» անունով մի ծրագիր օգնության հասավ, որին հրավիրվեց Նիկին: Ծրագիրն աջակցում է գեր մարդկանց և օգնում է նրանց նիհարել: Աղջիկը ենթարկվեց ստամոքսի կրճատման վիրահատության, իսկ դիետոլոգները կազմեցին անձնական դիետա:

Նիկին շատ էր անհանգստանում, և նույնիսկ մի փոքր կասկածում էր` կկարողանա՞ իրեն զսպել և կհաջողվի՞, բայց վախերն ապարդյուն էին: Աղջիկը իրեն հավաքեց, հաղթահարեց բոլոր վախերը և վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում 90 կգ նետեց:

Ի վերջո, Նիկկին կարողացավ նիհարել 160 կգ-ով և կատարեց մեկ այլ վիրահատություն` ավելցուկային կախված մաշկը հեռացնելու համար, որը կշռում էր 25 կգ:
Այժմ աղջիկը 90 կգ է, և չի պատրաստվում կանգ առնել դրանով, ֆիզիկական գործունեություն է ծավալում և ամեն օր քայլում է 3-5 կմ: Նիկին ինքը դեռ չի կարողանում հավատալ, որ կարողացավ նիհարել և վերածվել նորմալ կյանքով գեղեցիկ աղջկա։


Մարզասրահում Նիկին հանդիպեց իր ապագա ամուսնուն` Մարկուսին, նրանց մոտ անմիջապես զգացմունք առաջացավ, և հանդիպումից մեկ տարի անց Մարկուսը առաջարկեց Նիկիին դառնալ իր կինը:

Այժմ Նիկին լիովին հասկանում է, թե իր նկատմամբ ինչ սխալ էր թույլ տվել և շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն կատարելության հասնելու ճանապարհին: Ըստ նրա՝ մարդ ինքը պետք է գիտակցի իր սխալները և հնարավորինս արագ ուղղի դրանք: Կարևորը` հավատալ ինքդ քեզ, և ամեն ինչ կստացվի:







