Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ներկայացնում ենք սիրո մասին այս գեղեցիկ մտքերը և մաղթում, որ բոլորի սրտերում մի օր բույն դնի իսկական սերը։
Մի օր դու կդառնաս այն մարդը, որը ինչ–որ մեկին կօգնի կրկին հավատալ։ Դու կվերադարձնես նրան նրա հույսերը, կվերադարձնես նրան իր ժպիտը, կօգնես ուղղել թևերը և կրկին թռչել։
Դու կլինես այն մարդը, որը ցույց կտա, որ նա պատրաստ է ավելիին քան ինքը կարծում է։
Մի օր դու նրա համար մթության մեջ ջահ կդառնաս։ Կլինես այն մարդը, ով կվերադարձնի նրան իր ինքնավստահությունը, կբռնի ձեռքը և կհանի վախերի լաբիրինթոսից, որում նա մոլորվել է։

Մի օր դու կդառնաս ինչ որ մեկի ժպիտի պատճառը։ Դու կլինես նրա ծիծաղի, ուրախության և երջանկության արցունքների պատճառը։ Դու կլինես այն մարդը, որը կօգնի կյանքի ամեն մի ակնթարթում ինչ–որ լավ բան տեսնել։ Կլինես նա, ով կհիշեցնի նրան, որ գեղեցկությունը միշտ նայողի աչքերում է։
Մի օր դու կդառնաս ամենալավ բանը, ինչ տեղի է ունեցել նրա հետ։ Դու կդառնաս միանգամից այն ամենը, ինչ նա փնտրել է։ Նրա ընկերը, սերը, Արևն ու Լուսինը։ Նրա երկնքի ամենավառ աստղը։
Մի օր նա կդադարի վախենալ սիրելուց։ Դու կլինես այն պատճառը, որի շնորհիվ նա կդադարի թաքնվել իր անվստահության պատյանում։
Դու կլինես նրա բացառությունը։ Դու կլինես այն մարդը, որի շնորհիվ նա հաստատ կիմանա, որ իսկական սեր գոյություն ունի։
Մի օև դու կօգնես նրան կրկին վերագտնել իրեն։ Դու կլինես այն ուղեկցորդը, որը կօգնի գտնել նրան իր «ես»–ը։ Դու կլինես նրա ոգեշնչումը ստեղծելու, զարգանալու, բարգավաճելու, հետազոտելու և համարձակ լինելու համար։

Մի գեղեցիկ օր քո շնորհիվ նա կհասկանա, որ իսկական սերը միշտ թեթև, լուսավոր և անվտանգ է։ Որ իսկական սիրո մեջ չկա թունավոր և կեղծ ոչ մի բան։
Սերը կազատի քեզ և թևեր կտա թռչելու համար։ Սերը, որը կօգնի աճել և ավելի լավը դառնալ։
Մի օր դու վերջապես կհասկանաս, թե ինչու քեզ մոտ ոչինչ չէր ստացվում։ Կհասկանաս, թե ինչու դուք այդքան երկար ժամանակ չէիք կարողանում հանդիպել։ Եվ դու կհամաձայնես, որ այն ամենը, ինչ եղելը մինչ նրան, սեր չի եղել։
Որովհետև մի օր դու կհանդիպես մեկին, որը կլինի ամենալավ բանը, որ տեղի է ունեցել քեզ հետ։ Եվ դու կզգաս քո սրտում, որ վերջապես գտել ես այն, ինչ փնտրում էիր։







