Առաջարկում ենք նարնջի կեղևի օգտագործման ութ լավագույն տարբերակները:
1. Կեղևը օգտագործեք սենյակում հաճելի բույր տարածելու համար
Նարնջի կեղևը լցրեք ջրի մեջ և ջուրը տաքացրեք մինչև եռման աստիճան: Սենյակում անուշ բույր կտարածվի, կարելի է նաև կեղևը դնել ապակե տարայի մեջ և դնել սենյակի որևէ անկյունում:
2. Անհանգստությունը և տագնապը նվազեցնելու համար
Քունքերը նարնջի կեղևով տրորելով կարող եք նվազեցնել անհանգստությունը և տագնապը:

3. Հրաշալի միջոց միջատների դեմ
Նարնջի կեղևի բույրը վախեցնում է շատ միջատների: Տարածեք դրանք տանը կամ դրսում:
4. Կրակ ստանալու համար
Նարնջի չորացած կեղևը թղթից երկար է վառվում և հաճելի բույր է արձակում:
5. Կեղևով հեշտությամբ կարելի մաքրել խոհանոցը
Ծորակի կամ սալիկների անկյուններում առաջացած կեղտաբծերը հեշտությամբ կարելի է մաքրել նարնջի կեղևով:

6. Մոռացեք կոշիկի տհաճ հոտի մասին
Գիշերը նարնջի մի քանի կեղև դրեք կոշիկի մեջ. տհաճ հոտը կանհետանա:
7. Տան մաքրությունը պահպանելու համար
Տարայի մեջ լցրեք քացախ և նարնջի կեղև: Այդ խառնուրդը կարելի է օգտագործել տունը մաքրելիս: Այն կարելի է պահել սառնարանում մի քանի շաբաթ:
8. Քաղցրավենիք պատրաստեք
Այս տեսանյութը ձեզ կսովորեցնի, թե ինչպես պատրաստեք քաղցրավենիք նարնջի կեղևից:







