Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

«Խելացի հեռախոսները» գնալով ավելի են դառնում մեր կյանքի անբաժան մասը։ Մենք արդեն չենք պատկերացնում, թե ինչ կանեինք առանց այդ սարքերի օգնության։ Բայց դրանց հնարավորություններից որքա՞նն ենք մենք օգտագործում։ Պարզվում է շատ փոքր մասը։

Այսօր ձեզ ենք ներկայացնում հատուկ կոդերը, որոնք հմտորեն օգտագործելու դեպքում կօգնեն նույնիսկ ոչ փորձառու օգտատերերին։ Եվ չնայած այս գործառույթները հիմնականում iPhone-ների համար են նախատեսված, դրանցից ոմանք աշխատում են նաև Android սմարթֆոնների դեպքում։

1. Ինչպես իմանալ IMEI-ն։ Կոմբինացիա. *#06#։ IMEI-ն հատուկ համար է, որը տրվում է յուրաքանչյուր հեռախոսի՝ անկախ մակնիշից։ IMEI–ի օգնությամբ կարելի է ստուգել հեռախոսի պատրաստման ամսաթիվը, նրա վերանորոգման ամսաթիվը և այլ պարամետրեր։ Բացի այդ, այս համարով կարելի է գտնել հեռախոսը, եթե այն գողանան։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

2. Տվյալների վերահասցեավորման մասին տեղեկատվություն։ Կոմբինացիա. *#21#։ Ուզում ես իմանալ, թե արդյոք զանգերդ և SMS-ներդ չեն ուղարկվում այլ բաժանորդների։ Թվերի այս համակցությամբ դու կիմանաս հուզող հարցերի պատասխանները։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

3. Իմացիր այն համարը, որի վրա վերահասցեավորում է կատարվում։ Կոմբինացիա *#62#։ Եթե ձեզ վերահսկում են, ապա կիմանաք, թե ով է դա։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

4. Անջատել վերահասցեավորումը։ Կոմբինացիա. ##002# և քեզ համար նախատեսված զանգերն ու sms-ները միայն դու ես ստանում։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

5. Զանգի սպասման մասին տեղեկատվություն։ Կոմբինացիա *#43#։ Կարևոր զանգ սպասելիս կարելի է միացնել այս ֆունկցիան և նշված աբոնենտը կմիանա ձեզ անկախ այն բանից՝ խոսում եք դուք այդ պահին հեռախոսով, թե ոչ։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

6. Զանգի սպասման ակտիվացում։ Կոմբինացիա. *43#։ Ակտիվացրեք կոնկրետ աբոնենտի զանգի սպասման ֆունկցիան և նա ձեզ հեշտությամբ կմիանա։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

7. Անջատել զանգի սպասման գործառույթը։ Կոմբինացիա #43#

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

8. Կապի պարամետրեր. Կոմբինացիա *3001#12345#*։ Բարդ կոմբինացիա է, որը լիակատար տեղեկատվություն է տրամադրում Sim քարտի վերաբերյալ։ Այստեղ թվերի մեջ կարելի է տեսնել կապի մակարդակի պարամետրերը։ Ցույց է տալիս, թե որ կետում է կապն ավելի լավ։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

9. Սերվիս կենտրոնի համարը։ Կոմբինացիա *#5005*7672#։ Շտապ պետք է կապվել սերվիս կենտրոնի հետ, իսկ համարը չունեք։ Օգտվեք այս կոմբինացիայից։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

10. Սմարթֆոնի մասին լիարժեք տեղեկատվություն։ Կոմբինացիա *#*#4636#*#*։ Սրանով կարող եք իմանալ հեռախոսի օգտագործման վիճակագրությունը, մարտկոցի վիճակը և այլն։

Սմարթֆոնների համար 10 քիչ հայտնի կոդեր, որոնք ցանկացած իրավիճակում կօգնեն ձեզ

Խոստովանեք, որ դեռ մի քանի տարի առաջ այս ամենը իսկական ֆանտաստիկա կթվար։

Կիսվել սոց․ ցանցերում
X