Հարստության նշաններ ձեր մարմնի վրա, ստուգեք՝ արդյոք ունեք դրանցից

Ներկայացնում ենք հարստության նշաններ մարմնի վրա:

Խալեր

Ներկա կամ ապագա հարստության մասին են խոսում աջ հոնքի մոտ, ականջի վերևի մասում, թևատակերի ներքևի մասում, ձեռքերի դաստակներին (բայց ոչ մատներին) գտնվող խալերը: Այսպիսի նշաններ ունեցողները հարստության հետ մեկտեղ չեն մոռանում բարեգործություն անել:

Խալը կզակին համառ աշխատանքի արդյունքում ստացված հարստության նշան է: Եթե վերևի շրթունքի վերևում խալ ունեք, կարող եք հանկարծ ժառանգություն ստանալ: Կամ հարուստ մարդու հետ կամուսնանաք:

Խալը գագաթի մազերի մեջ հարստության նշան է, որ կստանաք 40 տարեկանին մոտ: Որքան խալը մուգ է, դրա տերն ավելի հարուստ է: Նույն խորհրդանիշն ունի ճակատի խալը:

Հարստության նշաններ ձեր մարմնի վրա, ստուգեք՝ արդյոք ունեք դրանցից

Պարանոցի վրա՝ կոկորդի մոտ գտնվող խալը խոսում է այն մասին, որ դրա տիրոջը սպասվում է հաշվարկով ամուսնություն կամ գլխապտույտ կարիերա, որը հարստություն կերաշխավորի:

Պորտի խալ՝ բարեկեցությունը հնարավոր կլինի ծնողների կամ ավելի հեռու նախնիների շնորհիվ:

Խալ ձախ կրծքի վրա ունենում են նրանք, ովքեր իրենց ուժերով ձգտում են հաջողության:

Սովորաբար այդպիսի մարդիկ նյութական վիճակի բարելավում են ունենում կյանքի երկրորդ կեսին:

Աջ ծնկի վրա խալ ունեցողները ևս կարող են հարստանալու հույս ունենալ:

Ականջներ, ատամներ, քիթ

Հարստանալու մեծ հավանականություն ունեն նրանք, ում ականջները գտնվում են հոնքերի մակարդակից վերև և գլխին մոտ են, նաև երկար ականջաբլթակ ունեցողները և ականջների կոշտ արտաքին օղագոտիներ ունեցողները:

Հարստության նշաններ ձեր մարմնի վրա, ստուգեք՝ արդյոք ունեք դրանցից

Խոշոր, «ձիու», ուղիղ, սպիտակ և իրար կիպ հարող ատամները հարստության նշան են:

Ըստ չինացիների՝ հարստություն է սպասվում մեծ, ուղիղ քիթ, ոչ մեծ քթանցքեր, կլոր ծայրեր ունեցողներին:

Կարդում ենք ափով

Նյութական բարեկեցություն է սպասվում նրան, ով ունի խոշոր և ամուր ափ: Այդպիսի ափ ունենում է նպատակասլաց և էներգիայով լի մարդը:

Հարստության նշաններ ձեր մարմնի վրա, ստուգեք՝ արդյոք ունեք դրանցից