Կարիերայի հորոսկոպ. Կենդանակերպի 3 նշան, որոնք հեշտությամբ են կարիերա անում

Կարիերայի աճի մասին երազում է ցանկացած երիտասարդ մասնագետ։ Բայց ոմանց մոտ դա շատ ավելի հեշտ ու արագ է ստացվում, ոմանցից շատ ավելի մեծ եռանդ ու ջանքեր է պահանջվում։ Պարզվում է, որ այս հարցում օգնության են հասնում նաև Կենդանակերպի նշանները, որոնց տակ մենք ծնվել ենք։ Ոմանց դեպքում կարիերան և աշխատավարձի բարձրացումը կարծես աստղերի կողմից կանխորոշված լինեն։

Խոյ

Ակտիվ և կրեատիվ Խոյերը միշտ էլ արժեքավոր աշխատակիցներ կլինեն, քանի որ կարողանում են իրենց առջև նպատակներ դնել, ողջ ընկերության համար գաղափարներ մշակել և ճիշտ ուղղությամբ շարժվել։ Միակ բանը, որից պետք է զգուշանան նրանք՝ հապճեպ որոշումներ կայացնելն է։

Երկվորյակներ

Մի քանի գործ միանգամից անելով՝ ցայտնոտի պայմաններում աշխատելու ունակությունը Երկվորյակների հիմնական որակներից մեկն է։ Դա թույլ է տալիս նրանց ղեկավար դիրք գրավել շատ նախագծերում՝ դրանք սպասված արդյունքին հասցնելով։ Միայն պետք է հավասարակշռել աշխատանքն ու հանգիստը՝ գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Կարիճ

Երբ Կարիճները կողքի են դնում կյանքի ռիթմը փոելու կասկածներն ու վախերը, այդ ժամանակ նրանց պարգևատրում է սպասում. գործունեության նոր ուղղության, նոր ընկերության կամ նոր նախագծի մեջ հաջող ռեալիզացում։ Ընդ որում, այստեղ բարեհաջող կերպով աճում է նաև ֆինանսական բաղադրիչը, քանի որ կարիերան աճ է գրանցում։