Լինում են մարդիկ, որոնց իսկական տարիքը պարզապես անհնար է լինում կռահել։ Ինչ–որ կերպ նրանց հաջողվում է տասնյակ տարիներ երիտասարդ երևալ։
Լուրե Հսու, 43 տարեկան

43-ամյա Լուրե Հսուն (Lure Hsu) թայվանցի դիզայներ է։ Նա բուսակեր է, զբաղվում է սպորտով և երբեք փողոց դուրս չի գալիս առանց արևապաշտպան քսուկների։
Դոմինիկ Սաքսե, 51 տարեկան

Ամերիկյան լրագրող և լուրերի հաղորդավար Դոմինիկ Սաքսեն (Dominique Sachse) 51 տարեկանում արդեն մի քանի շոու է ստեղծել, 2 «Էմմի» մրցանակի է արժանացել և հիմնել է Health Fitness Revolution ամսագիրը և նաև հայտնի բլոգեր է դարձել։ Նա գտնում է, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար շատ կարևոր է բալանսավորված սնվելը և կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը։
Մարինա Դե’Բոշիր, 54 տարեկան

Մարինան արդեն 54 տարեկան է, սակայն դա միայն նրա անձնագրային տարիքն է։ Instagram-ում նա իր բազմաթիվ բաժանորդներին պատմում է բալանսավորված սննդի կարևորության մասին, իսկ ինչ վերաբերում է դեմքի երիտասարդությանը, Մարինան ասում է, որ դրա պատճառը ֆեյսֆիթնեսն է, որով նա զբաղվում է արդեն վաղուց։
Կարելիա Մորան, 48 տարեկան

Կարելիա Մորանը (Carelia Morán) սկսնակ բլոգեր է, որով արդեն հետաքրքրվել են այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Elle և Marie Claire Spain ամսագրերը։
Լյու Ելին, 50 տարեկան

Նախկին գրադարանավար Լյու Ելինը (Liu Yelin) Չինաստանից 50 տարեկան է և ակտիվ կյանք է վարում։ Նա զբաղվում է լողով, ընդ որում դա անում է սառը ջրում։
Էլիզաբեթ Հըրլի, 53 տարեկան

Զարմանալի է, բայց Էլիզաբեթ Հըրլին (Elizabeth Hurley) 53 տարեկան է։ Դերասանուհի, ֆոտոմոդել, դիզայներ Էլիզաբեթը երբեք դիետաների վրա չի նստում, նա պարզապես բալանսավորված է սնվում, շատ է լինում մաքուր օդին և զբաղվում է սպորտով։
Անժելիկ Մայլս, 52 տարեկան

Անժելիկ Մայլսը (Angelique Miles) 52 տարեկան է։ 40–ից հետո նա իր համար բացահայտել է քրոսսֆիթի աշխարհը։ Նա հրաժարվել է շաքարից և կաթնամթերքից։ Մարզումների շնորհիվ նա անհավանական երիտասարդ տեսք ունի։
Լիզ Վեբսթեր, 51 տարեկան

51-ամյա Լիզ Վեբսթերը Вебстер (Liz Webster) երեք երեխաների մայր է և բոդիբիլդինգի մրցանակակիր։ Բացի դա, Լիզը մարզիկների համար բնական հավելումներ արտադրող ընկերության սեփականատերերից մեկն է։ Նա գտնում է, որ սպորտը, բալանսավորված սնունդը և ճիշտ ընտրված սննդային հավելումները օգնում են 50 տարեկանում 20 տարեկան երևալ։
Ռեջինա Հոլ, 48 տարեկան

48-ամյա Ռեջինա Հոլը (Regina Hall) դերասանուհի է, որը հայտնի է Բրենդայի դերով «Շատ վախենալու կինոյում»։ Նա նաև կամավորական սկզբունքներով խնամում է ծերերին։ Թերևս նրա երիտասարդության գաղտնիքը նրա մեծ ու բարի սրտի մեջ է։
Ֆոլակե Հանթուն, 42 տարեկան

Ֆոլակե Հանթունը (Folake Kuye Huntoon) երեք երեխաների մայր է, հայտնի ոճաբան և դիզայներ։ Նրա զավակներից մեկն է StylePantry նախագիծն է՝ նորաձևությանը և ոճին նվիրված սոցիալական ցանց։ Նա շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, նախընտրում է առողջ սնունդը, շատ է աշխատում և պարզապես ուրախանում կյանքով։







