Զուր չէ կարտոֆիլը երկրորդ հաց համարվում, բոլոր տնտեսուհիներն էլ սիրում և գնահատում են այս մթերքը։
Ահա գյուղական կարտոֆիլի պատրաստման չորս տարբեր և շատ համեղ տարբերակ.
1. Եփած կարտոֆիլը՝ կարագով տապակած

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 500 գր. կարտոֆիլ,
- Մեկ կապ մաղադանոս,
- 2 պճեղ սխտոր,
- 4 ճ.գ. կարագ,
- Աղ՝ ըստ ճաշակի,
- Մեկ լիմոնի կեղև (ըստ ցանկության)։
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լավ լվացեք, առանց մաքրելու խաշեք, սառեցրեք և մաքրեք կեղևը։
- Մեծ թավայի մեջ հալեցրեք կարագը, դրեք կարտոֆիլները և տապակեք մինչև վարդագույն դառնալը։
- Տապակելուց հետո կարտոֆիլին ավելացրեք ճզմած սխտորը։
- Պատրաստի կարտոֆիլի վրա մանրացված մաղադանոս և լիմոնի կեղև լցրեք։
2. Կարտոֆիլը խոզի մսով կամ բեկոնով

Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարտոֆիլ- 4 հատ (մեծ)
- 1 սոխ,
- 100 գր. խոզի ապխտած վիզ կամ բեկոն
- 100 գր. պինդ պանիր,
- 50 գր. կարագ
- Աղ, պղպեղ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
- Կարտոֆիլը լվացեք և եփեք, սառեցրե, մաքրեք կեղևը և խորանարդիկներով կտրատեք։
- Կարագը թավայի մեջ տաքացրեք և տապակեք մանրացված սոխը՝ մինչև փափկելը։ Ավելացրեք կտրատած խոզը և տապակեք բոլորն իրար հետ մինչև ոսկեգույն դառնալը։
- Հանեք կրակից և սառեցրեք սենյակային ջերմաստիճանում։
- Ջեռոցի տապակը կարագով պատեք և շարեք խաշած կարտոֆիլը և տապակած խոզի միսը՝ սոխառածով։
- Աղ և պղպեղ արեք և 30 րոպեով դրեք տաք ջեռոցը։
3. Կարտոֆիլի շերտերը ջեռոցում

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 10 կարտոֆիլ
- Քարրի՝ ըստ ճաշակի,
- Չորացրած սամիթ,
- Օրեգանո,
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
- Բուսայուղ։
Պատրաստման եղանակը.
- Կարտոֆիլը լավ լվացեք։
- Առանց մաքրելու կարտոֆիլը շերտերով կտրատեք՝ մեկ միջին կարտոֆիլից 6-8 կտոր։
- Կտրատած կարտոֆիլն առանձին թասի մեջ լցրեք, համեմունքներն արեք, մի երկու ճաշի գդալ բուսայուղ ավելացրեք և լավ խառնեք։
- Կարտոֆիլի կտորները դրեք վրան կարագ քսած տապակի վրա։
- Կարտոֆիլը եփեք սկզբում 220 աստիճանի տակ մոտ 20 րոպե, հետո իջեցրեք կրակը 180-190 և եփեք ևս կես ժամ մինչև պատրաստ լինելը։
4. Համեմունքներով և սոխով կարտոֆիլ

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 կգ. Կարտոֆիլ
- 4 ճ.գ. թթվասեր,
- 200 մլ. կաթ,
- 2 սոխ,
- 3 պճեղ սխտոր,
- 1 ճ.գ. կարտոֆիլի օսլա,
- 1/2 թ.գ. խմելի–սունելի,
- 1/3 թ.գ. քրքում,
- 1/2 թ.գ. մանանեխ,
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
- Կարտոֆիլը լվացեք և մաքրեք, չորս մասի բաժանեք կամ ութ՝ եթե մեծ կարտոֆիլ է։
- Կարտոֆիլին թթվասեր ավելացրեք, խմելի սունելի, սև պղպեղ, քրքում, մանանեխի մածուկ, ճզմած սխտոր։ Աղ արեք և խառնեք։
- Սոխը մաքրեք և կտրատեք, խառնեք կարտոֆիլին և դրեք նախօրոք կարագով պատված տապակի մեջ։
- Ջեռոցը տաքացրեք 200 աստիճան։ Առանձին ամանի մեջ լցրեք սառը կաթը, թեթև աղ արեք, ավելացրեք օսլան և լավ խառնեք։ Այս սոուսը լցրեք կարտոֆիլի վրա։
- Կարտոֆիլը ծածկեք փայլաթիթեղով և 40-45 րոպեով դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը։ Այնուհետև հանեք փայլաթիթեղը և թողեք մինչև կարտոֆիլը թեթև կարմրի։







