1. Շերտավոր կտրվածք

40 տարեկանից հետո մազերը բարակում են, ուստի շերտավոր սանրվածքը հրաշալիորեն փոխհատուցում է խտության կորուստը՝ լրացուցիչ ծավալ հաղորդելով:
Կզակից ներքև երկար մազերը տեսողականորեն երկարացնում են դեմքը և ավելի մեծ տեսք են տալիս: Եթե չեք ուզում երկարությունը կորցնել, շերտավոր կտրվածքը հրաշալի լուծում է:

Այդպիսի սանրվածքով հայտնիներ՝ Պենելոպա Կրուզ, Քոնի Բրիթոն, Ռեյչել Վայս:
2. Երկար կառե

Այս սանրվածքը հնարավորություն է տալիս տարբեր սանրավածքներ փորձել՝ փոխելով շեշտերը, նորություններ ավելացնելով կերպարին:
Մազերին տեսողականորեն խտություն և փարթամություն հաղորդել կարելի է մազերի աստիճանավորման միջոցով: Ճակատի կնճիռները կարող է չոլկան քողարկել:

Այդպիսի սանրվածքով հայտնիներ՝ Քերի Վաշինգտոն, Ջենիֆեր Լոպես, Ալեքսա Չունգ:
3. Երկար Բոբ

Այս սանրվածքի թեք բացվածքը կընդգծի աչքերը և կերպարը հանելուկային կդարձնի: Բոբը գեղեցիկ է և՛ ուղիղ, և՛ կլորացված մազերով:
Այս սանրվածը հատկապես օրգանական է երևում խիտ մազերի դեպքում: Իսկ բարակ մազերին տեսողականորեն լրացուցիչ ծավալ կհաղորդի:

Այդպիսի սանրվածքով հայտնիներ՝ Գվինեթ Փելթրոու, Մինդի Քեյլինգ, Նիկոլ Քիդման:
4. Կարճ սանրվածք «Փիքսի»

Արտաքինին տալիս է երիտասարդական ամիջականություն: Հարմար է նուրբ դիմագծերով կանանց: Սանրվաքի օպտիմալ տարբերակ կարող է լինել այսպես կոչված՝ թեթև անփութությունը:

Այդպիսի սանրվածքով հայտնիներ՝ Ջեյմի Լի Քերթիս, Շարլիզ Թերոն, Ռոբին Ռոբերթս:



























