Ինչը կարող է ավելի համեղ, հարմար և արագ լինել նախաճաշի համար, քան լավաշով ձվածեղի այս տարբերակը, որն այսօր ներկայացնում ենք:
Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.
- Ձու – 5 հատ
- Պանիր – 100 գր.
- Լավաշ – 2 հատ
- Մաղադանոս – ըստ ճաշակի
- Սև պղպեղ – ըստ ճաշակի
- Աղ – ըստ ճաշակի
- Սամիթ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Բարակ լավաշից ձեր թավայի չափով երկու շրջանակ կտրեք:

2. Մեկը դրեք թավայի հատակին, վրայից 5 ձու կոտրեք, լցրեք համեմունքները, ավելացրեք մանրացված կանաչին և ծածկեք երկրորդ լավաշով: Պատրաստեք ցածր կրակի վրա, փակ կափարիչով, 5-7 րոպե:

3. Ձվածեղը լավաշով շուռ տվեք, վրան քերած պանիր լցրեք և թողեք կափարիչի տակ ևս մեկ րոպե, մինչև պանիր կհալչի:
4. Սեղանին այն մատուցեք տաք:







