Դաստիարակությունը կարևորագույն գործընթաց է, որը տարբեր կերպ է կարելի իրականացնել։
Ուժեղ իմունիտետը ցանկացած դեղատուփից լավ է
Մրսածության դեպքում այստեղ չեն անհանգստանու և բժշկին չեն զանգում, նույնիսկ եթե ջերմությունը 38 °C է։ Երեխայի քիթը վազում է՝ կաթիլներ են կաթացնում, կոկորդն է ցավում՝ երիցուկի թեյ են խմեցնում։ Փիլիսոփայությունը շատ պարզ է. ավելի լավ է ամրացնել իմունիտետը, քան գումար ծախսել դեղերի վրա։
Ոչ մի անհանգստություն կրծքով կերակրելու ընթացքում
Երեխայի ծնունդից հետո հոլանդացի մայրիկն իր սննդակարգից հանում է միայն սոխը, կծու համեմունքներն ու ալկոհոլը։ Մնացած ամեն բան նա ուտում է, ինչ սիրտն է կամենում։

Առանց բղավելու և ծեծի
Ծնողները ոչ միայն չեն բղավում երեխաների վրա և չեն նեղացնում նրանց, այլև շատ հազվադեպ են քննադատում։ Նրանք ամեն բան հասկացնում են երեխային հանգիստ զրույցի միջոցով։
Երեխան անհատ է
Երեխան առավելագույնս ազատ է որոշումներ կայացնելիս։ Կարևորը, որ դա իր համար անվտանգ լինի և անհարմարություն չպատճառի ուրիշներին։ Արդյունքում երեխան սխալներ է անում և սովորում սեփական սխալների վրա։ Հետագայում նա ինքնուրույն և ինքնաբավ է մեծանում։

Տակտ և դաստիարակություն
Ծնողները սովորեցնում են երեխային հարգանքով վերաբերվել դիմացինի կարծիքին, նույնիսկ եթե դրա հետ բացարձակ համաձայն չես։ Այդ պատճառով էլ երեխաները գիտեն, որ ավելի լավ է լուռ մնան, քան վիրավորեն։
Այնպիսին չէ, ինչպես բոլորը և հրաշալի է
Հոլանդացիները սովորություն չունեն երեխային ուրիշների հետ համեմատելու և ընդհանուր ստանդարտներին հավասարեցնելու։ Երեխային գնահատում են իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ և երեխան էլ դա գնահատում է։

Սպորտը պարտադիր է
Իհարկե, գրքեր կարդալը կամ համակարգչի առաջ նստելը լավ է, բայց շատ ավելի կարևոր է ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնելը։ Այդ պատճառով էլ հոլանդացի ծնողները վաղ տարիքից երեխաների մեջ սպորտի նկատմամբ սեր են սերմանում, քանի որ ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը համախոհների ընկերակցությամբ ոչ միայն ուրախ է, այլև՝ օգտակար։








