11 չգրված օրենք, որոնք վաղուց ժամանակն է օրինականացնելու

Այսօր ձեզ համար կյանքի 11 կարևոր օրենք ենք հավաքել, որոնք վաղուց ժամանակն է օրինականացնելու բոլորի և յուրաքանչյուրի համար։

Ծանոթ կանանց հղիության վերաբերյալ հաճոյախոսություններ մի արեք. հավանականությունը, որ նա հղի չէ և դուք սխալվում եք՝ 50% է։

Եթե ինչ–որ մեկը ձեզ հեռախոսի մեջ նկար է ցույց տալիս, մի շարունակեք թերթել մնացած նկարները։

Կա երկու մարդ, որոնք կարող են քեզ օգնել, միայն եթե դու նրանց հետ 100% ազնիվ լինես. բժիշկդ և փաստաբանդ։

Եթե ինչ–որ մեկի մոտ մնացել է վերջին ծամոնը, ծխախոտը և այլն, մի խնդրիր, որ նա այն քեզ տա։

Չափից դուրս ընկերասիրությունն ու մտերմությունը կարող են դուր չգալ զրուցակին։ Մի խախտիր ուրիշի անձնական տարածքի սահմանները քո «ընկերական» գրկախառնություններով։

Եթե դու միևնույն իրը խնդրում ես ուրիշից արդեն երրորդ անգամ, ուրեմն ժամանակն է քո սեփականը ձեռք բերելու։

Երբեք մի ասա կնոջը, որ նա հյուծված և հոգնած տեսք ունի, եթե նա ընդամենը շպարված չէ։

Եթե դու ընկերոջդ հետ չեղարկել ես հանդիպումը, ուրեմն ինքդ պետք է նոր հանդիպման հարցը բարձրացնես։

Ուշադրությունդ մի կենտրոնացրու ուրիշի արտաքին թերությունների վրա։

Եթե մարդը ինչ–որ մի բանով է զբաղվում, ինչն իրեն հաճելի է և չի վնասում ոչ իրեն, ոչ շրջապատին, թող շարունակի զբաղվել ինչով ցանկանում է։ Երբեք չես իմանա, թե դիմացինն ինչի մեջ է երջանկություն և ոգեշնչում գտնում։

Կիսվել սոց․ ցանցերում
X