Բոլորը բազմիցս լսել են այն արտահայտությունը, որ չպետք է վստահել նկարներին սոցիալական ցանցերում: Այո, նրանք գրավում են իրենց գեղեցկությամբ և կատարելությամբ: Սակայն իրականում սա կեղծիք է` հասարակությանը տպավորելու համար: Ի դեպ, հայտնիները նույնպես այսպես են մեղանչում։




Իհարկե, Photoshop- ն անհրաժեշտ է լուսանկարները բարելավելու, դրանց փայլ հաղորդելու համար: Բայց ոմանք ճիշտ չեն ըմբռնում ռետուշի նշանակությունը և չափազանց հեռուն են գնում: Նրանք կորցնում են իրենց, իրենց անհատականությունը` զանգվածներին հաճոյանալու համար։ Ցավոք, սա միայն ինքնախաբեություն է:




Նրանք փոխում են դեմքը, մազերը և աչքերի գույնը, նույնիսկ մաշկը: Շատերն ունեն բարդույթներ իրենց արտաքին տեսքի հետ կապված, այնուամենայնիվ, լուսանկարների խմբագրիչը կկարգավորի ամեն ինչ: Մարդիկ փոխում են իրենց մարմնի քաշը, համամասնությունները, դա տարօրինակ է երևում: Այս մարդկանց կյանքում հաստատ չեք ճանաչի, քանի որ նրանք բոլորովին այլ տեսք ունեն, քան լուսանկարում։











