Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

Խոհանոց

Այս վառ ուտեստն իր անունը ստացել է գույնզգույն բանջարեղենի շնորհիվ: Այս եղանակով պատրաստված հավը անկասկած կդառնա ձեր տոնական սեղանի զարդը:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս – 3 հատ
  • Սոխ – 1-2 գլուխ
  • Քաղցր պղպեղ – 2 հատ
  • Սխտոր – 2 պճեղ
  • Լոլիկ – 4 հատ
  • Պանիր – 100 գրամ
  • Սերուցք – 0,5 բաժակ
  • Ջուր – 100 մլ
  • Բուսայուղ – 2 ճ.գ.
  • Կարագ – 1 ճ.գ.
  • Մշկընկույզ – 0,5 թ.գ.
  • Պրովանսյան խոտեր – 1 ճ.գ.
  • Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
  • Մաղադանոսի ճյուղեր – 2-3 հատ

Պատրաստման եղանակը

1. Տաք թավայի մեջ բուսայուղ լցրեք, մի կտոր կարագ ավելացրեք և խառնեք: Թավայի մեջ դրեք հավի կրծքամսերը, երկու կողմից աղ և պղպեղ արեք և տապակեք մինչև թեթև ոսկեգույն կդառնա: Տեղափոխեք ջեռեփուկի ձևամանի մեջ:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

2. Օղակներով կտրատեք սոխը, տապակեք մինչև թեթև ոսկեգույն դառնալը և տեղափոխեք հավի վրա:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

3. Պանիրը քերեք, բուլղարական պղպեղը օղակներով կտրատեք, մանր կտարտեք սխտորը, լոլիկի կեղևը մաքրեք և մանրացրեք:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

4. Բուլղարական պղպեղը տապայեք թավայի մեջ մինչև կփափկի և դրեք սոխի վրայից:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

5. Մանրացված սխտորը 30 վայրկյան նույնպես տապակեք, ջուր ավելացրեք, լցրեք մանրացված լոլիկները: Աղ արեք, ավելացրեք համեմունքները; Խառնեք և մոտ 2 րոպե շոգեխաշեք:6. Սոուսի մեջ ավելացրեք սերուցքը և ևս 3-4 րոպե շոգեխաշեք՝ անընդհատ խառնելով:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

7. Սոուսը լցրեք հավի ու բանջարեղենի վրա:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

8. Ձևամանը բոլոր կողմերից լավ ծածկեք փայլաթիթեղով և եփեք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ կես ժամ:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

9. Հանեք փայլաթիթեղը , վրան լցրեք քերած պանիրը և 10 րոպեով կրկին դրեք ջեռոցը:

Ջեռոցում բանջարեղենով պատրաստված հավ՝ «Պիկասո»

10. Պատրաստի ուտեստը մատուցեք տաք վիճակում, վրան զարդարեք մաղադանոսի տերևներով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում