Չեբուպելին չեբուրեկիի և պելմենիի խառնուրդն է. սա չեբուրեկիի նման տապակած պելմենիներն են, որոնց բաղադրատոմսն է այսօր առաջարկում ենք:
Պելմենիները շատ համեղ կստացվեն, եթե միջուկի մեջ թթմիկ, լոլիկ և պանիր ավելացնեք:

Անհրաժեշտ բաղադրիչներն են
- Ձու – 1հատ
- Կաթ – 150 մլ
- Ալյուր – 300 գր.
- Բուսայուղ – 2 ճ.գ.
- Մեծ սոխ – 1 հատ
- Դդմիկ – 50 գրամ
- Պղպեղներ, աղ, չորացրած լոլիկ՝ ըստ ճաշակի:
- Պանիր – 50 գրամ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար հարեք ձուն աղի և կաթի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը: Խմորը կես շամով կողքի դրեք:

2. Պատրաստենք միջուկը. Մաքրեք սոխն ու դդմիկը և մանր խորանարդիկներով կտրատեք: Խառնեք մսի հետ, աղ և պղպեղ արեք և ավելացրեք չորացրած լոլիկն ու քերած պանիրը:

3. Հանեք խմորը և բացեք, ինչպես դա անում եք պելմենիների դեպքում:

4. Խճողակը դրեք խմորի վրա և խմորը ամրացրեք:

5. Տապակեք չեբուպելին երկու կողմից բուսայուղով տաք թավայի մեջ, միջին կրակի վրա:








