Ինչպես գեղեցիկ և հարմարավետ կահավորել ու դասավորել փոքրիկ խոհանոցը, որպեսզի այն միշտ հավաքված լինի, աչք շոյի և ամենակարևորը՝ հաճելի վայր լինի թե ուտեստներ պատրաստելու, թե մտերմիկ զրույցների համար:
Փոքրիկ խոհանոցում ամեն մի ճեղք իր նշանակությունը պետք է ունենա: Քաոսից և թափթփվածությունից խուսափելու միակ ելքը խոհանոցային հարմարավետ կահույքն է:

1. Ուղղահայաց նեղ դարակ ձավարեղենի, համեմունքների և շշերի համար:

2. Հսկայական դարակներ սպասքի համար: Վերևից դանակ-պատառաքաղների դարակն է:

3. Անկյունային դարակ կաթսաների համար:

4. Լրացուցիչ մեխանիզմները մի քիչ թանկ են, բայց որքան հաճելի է անձայն հանել կաթսաներով դարակը:

5. Նման դարակները մաքրելը շատ ավելի հեշտ է:

6. Դարակ պերֆեկցիոնիստների համար. աղբը տեսակավորելու դարակներ:

7. Եթե սառնարանի և պատի արանքում 20-30 սմ արանք կա, լավ առիթ է այսպիսի պահարան տեղադրելու համար:

8. Եթե դուք գոնե մեկ անգամ գդալ փնտրելիս պատառաքաղով ծակել եք ձեռքը, անպայման կգնահատեք այս գաղափարը:

9. Երբ մի դարակում պետք է տեղավորեք և լվացող միջոցները և աղբամանը. ահա ելքը:








