Ինչո՞ւ են տղաներին երկնագույն հագցնում, իսկ աղջիկներին՝ վարդագույն

Ապագա փոքրիկի համար օժիտ պատրաստելիս սովորաբար մենք ընդունված կանոններով ենք առաջնորդվում. աղջիկների համար վարդագույն իրեր ենք գնում, տղաների համար՝ երկնագույն:

Հնում ընդունված էր համարել, որ նորածիններին համապատասխան միակ գույնը սպիտակն է: Դա բացատրվում էր նրանով, որ երեխաները հաճախ են կեղտոտում իրենց հագուստը: Իսկ լվացքի հնադարյան մեթոդները շատ դաժան էին. հագուստը ժամերով եռացնում էին, ինչին չէին դիմանա այն ժամանակվա գունավոր կտորները:

Ինչո՞ւ են տղաներին երկնագույն հագցնում, իսկ աղջիկներին՝ վարդագույն

Ավելի ուշ որակյալ ներկով ներկված կտորներ հայտնվեցին և երեխաներին սկսեցին գունավոր հագցնել: Ի դեպ, սկզբում հենց տղաներին էին վարդագույն հագցնում, որպես կարմիրի մի տեսակ՝ էներգիայի և ուժի խորհրդանիշ: Աղջիկներին ավելի նուրբ գույներ էին հագցնում՝ երկնագույն:

19-րդ դարի սկզբներին սկսեցին երկու գույնն էլ հագցնել երեխաներին:

Ինչո՞ւ են տղաներին երկնագույն հագցնում, իսկ աղջիկներին՝ վարդագույն

Իսկ 30-ականներին մոտ արդեն կանոնները փոխվեցին. հիմա «տղայական» գույն էր համարվում երկնագույնը, իսկ «աղջկական»՝ վարդագույնը: Վերջնականապես սա ամրապնդվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ոմանք սա կապում են «ծովայինի» կապույտ կոստյումների աճող տարածվածության և դպրոցներում այն որպես համազգեստ մտցնելու հետ: Երկնագույնն ու կապույտը դարձան ավելի «տղամարդկային» գույներ:

Ինչո՞ւ են տղաներին երկնագույն հագցնում, իսկ աղջիկներին՝ վարդագույն

Ինչ վերաբերում է վարդագույնին, մեծ դեր են այստեղ խաղացել տարբեր ընկերությունների մարկետինգային ռազմավարությունները: Նույնիսկ աշխարհում ամենահայտնի տիկնիկի՝ Բարբիի տնակն է ամբողջովին վարդագույնով արված:

Այնպես որ, շատ հնարավոր է, որ հստակ գունաբաժանումը ոչ այլ ինչ է, քան շուկայագետների հնարքներից:

Կիսվել սոց․ ցանցերում
X