Ինչպե՞ս չվախենալ անհաջողություններից

Հետաքրքիր

Հաճախ մենք գերագնահատում ենք մեր խնդիրները, որոնք՝ թվում է թե հետապնդում են մեզ։

Այս պատճառով մենք չենք ցանկանում ռիսկի դիմել և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն ենք կորցնում։ 

Փորձը այս կյանքում ամենաարժեքավոր «արժույթն» է, քանի որ միայն նրա շնորհիվ մենք կարող ենք հասնել հաջողության։

Այս ամենը նմանվում է փակ շղթայի։ Ինչպե՞ս դադարենք բացասաբար ընկալել դժվարությունները և անհաջողությունները։

Հաջողությունը բավականին հարաբերական երևույթ է

Յուրաքանչյուր մարդու համար այն տարբեր է լինում։ Այն կախված է մարդու սպասելիքներից և նրա կյանքի չափորոշիչներից։ Շատ մարդիկ՝ աշխատավայրում և ֆինանսական ոլորտում հաջողակ լինելով, դժբախտ են անձնական դաշտում։

Հաջողությունը հնարավոր է ղեկավարել

Իրականում հենց մեզանից է կախված, թե որքան հաջողակ կլինենք։ Լավ պատրաստվածությունը և հստակ պլանավորումը այս հարցում շատ օգտակար կարող է լինել։

Մի գերագնահատեք հաջողության նշանակությունը

Այս կյանքում ամեն ինչ չէ, որ կախված է նրանից։ Հիմնականում մարդիկ հաջողության են հասնում երկար աշխատելու շնորհիվ։  Անգամ անձնական կյանքում հաջողությունը կախված է անձնական ներդրումից և զույգի համատեղ ջանքերից։

Մի վախեցեք սխալներից

Սխալները հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ են։ Միայն շատ սխալներ անելով և դասեր քաղելով կարող եք հասկանալ հաջողության իրական արժեքը։

Հաջողության ուղին շատ երկար է և դժվար, սակայն պարգևատրությունը միշտ հաճելի է

Գիտակցելը, որ այն ամենը՝ ինչին հասել ես միայն քո վաստակն  է, շատ կարևոր է։ Իրական երջանկությունը հենց դա է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում