6 բան, որոնց համար խելացի կինը երբեք ներողություն չի խնդրի

Հետաքրքիր

Ներողություն խնդրելը լավ է, երբեմն նույնիսկ օգտակար, սակայն երբեմն հասարակական կարծիքը ոչնչացնում է մարդկանց ինքնագնահատականը՝ ստիպելով ներողություն խնդրել այնպիսի բաների համար, որոնք առողջ դատողությամբ մարդկանց կողմից ընդհանրապես չպետք է դատապարտվեն։

1. Ներողություն խնդրել ձեր մարմնի համար

6 բան, որոնց համար խելացի կինը երբեք ներողություն չի խնդրի

Կրծքի, գոտկատեղի չափսը, ոտքերի երկարությունը, դրանք բոլորը անհատական չափանիշներ են։ Շրջապատի գնահատականը չետք է վերաբերի ձեր բնությանը։ Կարևորը, որ դուք ձեզ հարմարավետ զգաք ձեր մարմնում։ Ուրիշների կարծիքը որևէ կերպ չպետք է ազդի ձեր ինքնագնահատականի վրա։

2. Ներողություն խնդրել ձեր շպարի կամ դրա բացակայության համար

Եթե ուզում եք շպարվել, ուրեմն՝ շպարվեք։ Եթե զգայուն մաշկ ունեք, ապա չպետք է շրջապատին զոհ գնալով վնասեք ձեր առողջությունը։ Հիմա նորաձև են բնականն ու անհատականը։ Այնպես որ կշպարվեք թե ոչ՝ ձեր գործն է միայն։

3. Ներողություն խնդրել ձեր արտաքին տեսքի համար

Հագուստը պետք է օգնի մեզ հարմարավետ զգալ։ Եթե 47 տարեկանում ձեզ ոճային բայքերական հագուստն է դուր գալիս, ուրեմն կրեք դա, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու։

4. Ներողություն խնդրել երեխաներին դաստիարակելու ձեր մեթոդի համար

6 բան, որոնց համար խելացի կինը երբեք ներողություն չի խնդրի

Գնացել եք առավոտյան սուրճ խմելու և երեխային մուլտ եք միացրել տասը րոպեով, իսկ ձեզ արդեն քննադատում են, որ դուք վատ մայր եք։ Բացարձակ պետք չէ դրա համար անհանգստանալ։ Ամեն մարդ դաստիարակության իր մեթոդն ունի։ Դժվար թե ձեր ընկերներն ու բարեկամները արհեստավարժ մանկավարժներ լինեն։ Այնպես որ մի կասկածեք ինքներդ ձեր գործողությունների վրա։

5. Ներողություն խնդրել ձեր կարիերայի համար

Հասարակական կարծիքտ կգա քննադատելու նաև ձեր կարիերան։ Եթե դու հանկարծ մասնագիտությամբ չեք աշխատում և ինչ–որ մի ուրիշ բան եք նախընտրել։ Դա ձեր ընտրությունն է։ Ոչ ոք իրավունք չունի այն դատապարտելու։ Այնպես որ համարձակ շարունակեք զբաղվել նրանով, ինձ ձեզ դուր է գալիս։

6. Ներողություն խնդրել մանր «չարաճճիությունների» համար

6 բան, որոնց համար խելացի կինը երբեք ներողություն չի խնդրի

Ամենավատը, երբ ձեզ մեղադրում են մանր «անկարգությունների» համար։ Օրինակ, դուք սիրում եք սուրճ, բայց գիտեք, որ այն շատ խմել այնքան էլ չի կարելի։ Եվ ծանոթները երբեք չեն մոռանում հիշեցնել ձեզ այդ մասին։ Նման քննադատությունը չպետք է ստիպի ձեզ մեղավոր զգալ։

Ապրեք ինքներդ ձեզ հետ ներդաշնակության մեջ, լսեք ինքներդ ձեզ և թույլ մի տվեք ուրիշներին խախտելու ձեր հավասարակշռությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում