Սկզբից հարկ է նշել, որ հիպնոզը մոգություն չէ, այլ գիտական պրակտիկա, որը թույլ է տալիս հասնել որոշակի վիճակի և ուշադրությունը ուղղել որոշակի նպատակների իրակագործմանը:
Որպեսզի պարզեք` հիպնոզացման ենթակա եք, թե ոչ, պրակտիկ հոգեբանները մշակել են որոշակի թեստ, որի ընթացքում դուք պետք է համաձայնեք ստորև բերված պնդման հետ, կամ էլ ոչ:
Յուրաքանչյուր համաձայնության համար դուք ստանում եք 1 միավոր:

Դուք հաստատ պետք է լսեք հավանության խոսքեր ընկերներից կամ հարազատներից
Դուք չեք կարողանում ասել “ոչ”
Դուք հաճախ եք “խաբվում” վառ գովազդից
Դուք կարող եք հրաժարվել անձնական կարծիքից` հօգուտ ուրիշի
Դուք հաճախ եք տրամադրության փոփոխություններ ունենում
Դուք որոշակի անհարմարություն եք զգում, երբ միայնակ եք մնում անծանոթի հետ
Դուք չեք կարողանում տեսողական կապ հաստատել այն մարդու հետ, ում հետ խոսում եք
Ձեզ հեղինակավոր մարդու առկայություն է պետք
Դուք գոհ չեք հասարակության մեջ ձեր դիրքից
Դուք վստահ եք, որ կա մարդկանց մի տեսակ, որոնք հիպնոզի ենթակա չեն

Արդյունքներ
6 միավորից պակաս: Ոչնչից չեք վախենում։ Ձեզ հիպնոսի վիճակի մեջ դնելը այնքան էլ հեշտ չէ, դա կարող է անել միայն իսկական մասնագետը:
6–10 միավոր: Դուք իրականում անհանգստանալու բան ունեք: Վերանայեք ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ և փորձեք ավելի ինքնուրույն լինել:



























