Թեյը ցուրտ եղանակին ոչ միայն կտաքացի ձեզ, այլև` կպաշտպանի ձեր մազերը:
Թեյի դիմակ` յուղոտ մազերի համար

Թեյով մազերը խնամելու համար պետք է նախ և առաջ հաշվի առնել դրանց յուղայնությունը:
Այսպիսով, յուղոտ մազերի համար պետք է ստանաք շատ թունդ, մուգ գույնի թեյ, դրան ավելացրեք մեկ թեյի գդալ լիմոնի հյութ և մեկ թեյի գդալ օղի:
Ստացվածը լուծեք մեկ լիտր ջրի մեջ, որով մեկ շաբաթվա ընթացքում ցայեք ձեր մազերը:
Արդեն մեկ շաբաթից դրանք կդառնան փայլուն և ամուր:
Թեյի դիմակ` ճյուղավորված մազերի համար

Եթե ձեր մազերը ճյուղավորվում են, ապա դուք պետք է դրանք խնամեք սնուցող դիմակի միջոցով:
Նման դիմակ ստանալու համար պետք է պատրաստել մուգ թեյ և եղինջի եփուկ:
Երկու լուծույթները խառնել իրար ու ստացվածը 10 օր պահել մութ ու տաք տեղում:
Այնուհետև դիմակը մի քանի օր պետք է քսել մազերին ու լվանալ տաք ջրով: Այն ձեր մազերն ավելի հարթ կդարձնի:
Թեյի դիմակ` վնասված մազեր համար

Եթե դուք հաճախ եք ներկում ձեր մազերը կամ հարդարում եք դրանք վարսահարդարիչի օգնությամբ, ապա ձեր մազերն անկասկած վնասված են:
Իրավիճակը շտկելուհ համար կարելի է օգտագործել հետևյալ դիմակը.
Խառնեք կանաչ թեյի, եղինջի, երիցուկի, եղեսպակի (շալֆեյ) տերևներն ու դրանց վրա լցրեք եռման ջուր:
Թուրմ ստանալու համար լուծույթը թողեք 30 րոպե:
Այնուհետև հեռացրեք խոտաբույսերի տերևներն ու մնացած լուծույթին ավելացրեք հացի փշրանքներ ու խառնեք մինչև ստացվի քսուկանման զանգված:
Դիմակը պետք է քսել մազերին ու թողնել երկու ժամ, որից հետո լվանալ տաք ջրով:







