Ինչպես պատրաստել տորթ «Պրահա»

Բաղադրությունը`

  • 2 ձու
  • 1 բ. թթվասեր
  • կես բ. խտ, կաթ (խմորի համար)
  • կես բ. խտ, կաթ (տոգորման համար)
  • 1 թ. գդ. սոդա
  • 1,5 բ. ալյուր
  • 1,5 ճ. գդալ կակաո
  • Կրեմի համար հարկավոր է `
  • 1 բ. եփած խտ. կաթ
  • կես տուփ կարագ:

Ինչպես պատրաստել տորթ «Պրահա»

Պատրաստումը`

1. Կակաոն խառնել կարագի հետ, ձուն հարել, լավ խառնել իրար: Ավելացնել խտացրած կաթը, խառնել, ապա լցնել ալյուրը` սոդայի հետ:

2. Ամբողջը խառնել, լցնել կաղպարների մեջ, դրանք նախապես կարագոտել ու կալկա փռել տակը: Ջեռոցը տաքացնել 180-190 աստիճան: Թխել 30-35 րոպե, ապա հանել ու թողնել, որ լրիվ սառչի:

3. Դրանից հետո հանել կաղապարից ու լայնակի կտրվածքով 2 հավասար մասի բաժանել:

4. Կրեմի համար թեթևակի փափկացրած կարագը խառնել եփած խտ. կաթի ու կակաոյի հետ և լավ խառնել: Երկու հավասար մասերը տոգորել սովորական խտ. կաթով, ապա նոր միայն քսել եփած խտ. կաթով պատրաստած կրեմը:

Ձևավորել շոկոլադե ջնարակով:

Կիսվել սոց․ ցանցերում