Պատմություն մի աղջկա մասին, որը հարուստ ամուսին էր փնտրում և այն մասին, թե ինչպես նրան «տեղը դրեցին»

Այսօր մի հետաքրքիր պատմություն ենք ներկայացնում, որը լավ դաս է բոլոր աղջիկների ու կանանց համար:

Մի աղջիկ ցանկանում էր հաջող ամուսնանալ՝ դիտարկելով իր երիտասարդությունն ու հմայքը որպես հարուստ փեսացուի հետ հաջող գործարքի առարկա: Այս հույսով նա մեկնեց ֆորումի, որտեղ ծանոթանում և հանդիպում էին միայնակ սրտերը: Այնտեղ նա կախեց իր անկեղծ և ոչ երկիմաստ հայտարարությունը.

«Ես ցանկանում եմ անկեղծ լինել և ճիշտն ասել իմ և իմ մտադրությունների մասին. ես շատ գեղեցիկ եմ, խնամված, ճաշակով, ոճային և տակտով: Ես կցանկանայի ամուսնանալ մի տղամարդու հետ, ում տարեկան եկամուտը 500 հազար դոլար կկազմեր: Ինձ մերկանտիլ մի համարեք. Նյու-Յորքում միլիոն դոլարը միջին եկամուտն է տարեկան:

Այստեղ կա՞ն նման եկամուտով տղամարդիկ: Բոլորն ամուսնացա՞ծ են: Կա՞ն ազատներ: Միգուցե դուք կկարողանայի՞ք ինձ խորհուրդ տալ. ի՞նչ պետք է ես անեմ, որպեսզի կարողանամ նման եկամուտով տղամարդու հետ ամուսնանալ:

Ես միշտ հանդիպել եմ տղաների հետ, ում եկամուտը չի գերազանցել 250 հազար դոլարը տարեկան: Բայց նման եկամուտով Նյու-Յորքում չես կարող նորմալ ապրել:

Ես չեմ դիտարկում կարճատև սեռական կապերի մասին առաջարկությունները, ինձ լուրջ հարաբերություններն ու ամուսնությունն է հետաքրքրում:

Ես կցանկանայի հարուստ տղամարդկանց հետևյալ հարցերը տալ.

1. Որտեղ եք դուք՝ ամուրիներդ անցկացնում ձեր ազատ ժամանակը: Որտեղ եք զբոսնում, հանգստանում, գարեջուր եք խմում, թե սպորտով եք զբաղվում (ցանկալի է հասցեներով):

2. Ո՞ր տարիքի տղամարդկանց վրա ես կենտրոնանամ:

3. Ինչու են հարուստ տղամարդկանց մեծամասնության կանայք անշուք տեսքով: Նրանք գեղեցկուհիներ չեն, բայց ամեն դեպքում, կարողացել են այդքան հաջող ամուսնանալ:

4. Ինչպես եք դուք որոշում, թե աղջիկներից ով է պոտենցիալ ապագա կին ձեզ համար, իսկ ով ընկերուհուց այն կողմ չի անցնի:

5. Շնորհակալություն ուշադրության համար,

Գեղեցկուհի»:

Շատ շուտով աղջկա անկեղծ ուղերձը բավական փիլիսոփայական պատասխան ստացավ Ջեյ. Փի. Մորգանի կողմից.

«Սիրելի գեղեցկուհի,

Ես մեծ հետաքրքրությամբ կարդացի ձեր ուղերձը: Դուք ճիշտ հարցադրումներ եք արել, որոնց պատասխանները շատ աղջիկներ են վաղուց փնտրում: Թույլ տվեք ինձ պատասխանել ձեզ, վերլուծելով իրավիճակը որպես պոտենցիալ ներդնող և համատեղության կարգով արհեստավարժ բանկիր:

Իմ եկամուտը, կհամարձակվեմ վստահեցնել ձեզ, գերազանցում է տարեկան 500 հազարը, այնպես որ ես այստեղ չեմ ծախսում ոչ իմ, ոչ ձեր ժամանակը: Սակայն ձեզ հետ ամուսնանալն ինձ համար հաջող գործարք չի թվում և թույլ տվեք բացատրել, թե ինչու:

Եվ այսպես, դուք առաջարկում եք ձեր գեղեցկությունն իմ փողերի դիմաց: Բայց սա բավական կասկածելի առաջարկ է: Բանն այն է, որ իմ եկամուտները տարեց տարի աճելու են, այ իսկ ձեր գեղեցկությունը գնալով թոշնելու է և վերածվելու է … ինքներդ եք հասկանում, թե ինչի:

Ստացվում է, որ այն, ինչը դուք առաջարկում եք, տարեցտարի կորցնելու է իր արժեքը, և որքան դուք մեծանաք, այնքան կփոքրանան լավ գործարք անելու ձեր շանսերը:

Բանն այն է, որ բարձր եկամուտ ունեցող մարդիկ հիմար չեն, և նրանք, այսինքն՝ մենք, հասկանում ենք, որ փողը մարող գեղեցկության հետ փոխելը բավական կասկածելի գործար է: Մենք առաջին հերթին նայում ենք ներքին գեղեցկությանը, չնայած որ հաճելի արտաքինն էլ միշտ ողջունելի է: Այնպես որ, եթե դուք բացի գեղեցիկ արտաքինից և ճաշակի առկայությունից ուրիշ բան չունեք առաջարկելու իմ փողերը ծախսելու դիմաց, ապա ավելի լավ է հարստանալու ուրիշ միջոց գտեք ձեզ համար:

Օրինակ, ինչու՞ չծախսեք ձեր ժամանակն ու ուժերը ինքնուրույն փող վաստակելու միջոցներ գտնելու վրա: Այդ դեպքում ձեր մակարդակի մարդու հետ ամուսնանալու շանսերն էլ ավելի կաճեն:

Հուսով եմ, դա ձեզ կօգնի:

Լավագույն ցանկություններով»:

Այստեղ ավելացնելու բան էլ չկա: «Գեղեցկուհին սպառիչ պատասխան ստացավ, որը բոլոր աղջիկներին է վերաբերում: Նախ՝ արտաքինը կարևոր չէ և փող աշխատել պետք է սեփական խելքով և ոչ թե ուրիշների հաշվին»:

Կիսվել սոց․ ցանցերում
X