Այս պատմությունը, որ ներկայացնում ենք, երջանիկ ամուսնական զույգի մասին է, որոնք միասին էին արդեն 40 տարի: Այն սակայն ևս մեկ անգամ ապացուցում է, որ կանանց և տղամարդկանց մտածողությունը շատ տարբեր է: Կանայք փայփայում են իրենց հարաբերությունները՝ պահելով իրենց օջախը: Տղամարդիկ, սակայն, ոչ միշտ են գիտակցում, թե որքան շատ բան է արվում իրենց համար:
Զույգը նշում էր համատեղ ամուսնական կյանքի 40 տարին հանգիստ և ռոմանտիկ միջավայրում, քաղաքից դուրս մի փոքրիկ ռեստորանում: Հանկարծ նրանց սեղանին մի փոքրիկ փերի է հայտնվում:

Նա նայում է իր երկար թարթիչների տակից և ասում.
Քանի որ դուք այդքան օրինակելի զույգ եք եղել, պահպանել եք ձեր սերն այսքան տարիներ անց, ես ձեզանից յուրաքանչյուրին երազանք պահելու հնարավորություն եմ տալիս:
Կինը զարմացավ, բայց առանց երկար մտածելու ասաց.
—Օ, ես ցանկանում եմ աշխարհով մեկ ճամփորդել իմ սիրելի ամուսնու հետ:
Փերին օդում պտտեց իր կախարդական փայտիկը և սեղանին շուրջերկրյա ճամփորդության երկու տոմս հայտնվեց:

Այնուհետև եկավ ամուսնու հերթը: Ամուսինը մտածեց, մտածեց և ասաց.
—Դե իհարկե, այս ամենը շատ ռոմանտիկ է, բայց նման հնարավորություն ես այլևս չեմ ունենա: Ցավում եմ սիրելիս, բայց ես այնքան եմ ցանկանում ինձանից 30 տարով երիտասարդ կին ունենալ:
Կինն ու փերին խորը հիասթափված էին: Սակայն երազանքը պահված էր, պետք էր կատարել: Եվ այդ ժամանակ հիասքանչ փերին պտտեց օդում իր փայտիկը: Հենց նույն պահին ամուսինը 92 տարեկան դարձավ:
Իսկ հեքիաթի միտքը շատ պարզ է. անշնորհակալ տղամարդիկ միշտ պետք է հիշեն, որ փերիներն էլ են կանայք:







