9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Ոմանց համար ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունները ցավոտ թեմա է, ոմանց համար՝ նոր: Այսպես թե այնպես, այս թեման խնդրահարույց է, որը գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Սիրային եռանկյունի, որտեղ երկուսը օրինական կապի մեջ են, իսկ երկուսը խաբում են երրորդին:

1. Ամուսնացած տղամարդու հետ կապն անբարոյական է, բայց դուք դա արդարացնում եք սիրելու փաստով:

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Անգամ եթե դա սեր է, նման հարաբերությունները բարոյական չեն: Գողությունը՝ գողություն է մնում, նույնիսկ եթե դուք գողացել եք ինչ-որ մեկի բարօրության համար: Ոչ մի սեր այստեղ ձեզ չի արդարացնում:

2. Եթե դուք նրա կնոջը չեք տեսնում, ուրեմն նա գոյություն չունի

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Դուք սխալվում եք, նա գոյություն ունի՝ ամեն առավոտ, ամեն օր և ամեն գիշեր: Նա գոյություն ունի նրա հեռախոսում և թերևս գրում է, որ կարոտել է և խնդրում է իր համար քաղցրավենիք բերել: Իսկ նա ժպտում է և այնպիսի բան գրում, որ իրենց երկուսին է միայն վերաբերում: Եթե դուք նրանց միասին տեսնեք, կհասկանաք, թե որքան շատ բան է կապում նրանց և կհասկանաք նաև, որ կինը նրանից լավն է. նա ոչ ոքի չի խաբում ու չի դավաճանում:

3. Նա չի սիրում կնոջը, նրանք անգամ խոսելու նյութ չունեն

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Այստեղ պետք է մի պահ մտածել. ո՞ւմ համար է նա ժամանակին մատանի գնել, ո՞ւմ է ամուսնության առաջարկություն արել, ո՞ւմ հետ է պատրաստ եղել ապրել իր ամեն մի օրը: Հանուն ձեզ նա այս ամենին չի գնացել: Դուք այստեղ ոչ մի կապ չունեք:

4. Նա ձեզ սիրում է

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Եթե դուք դրան հավատում եք, ապա վերընթերցեք նախորդ միֆը: Ինչի՞ց եք որոշել, որ նա ձեզ սիրում է: Տղամարդու սիրո մասին պետք է դատել նրա արարքներով, այլ ոչ թե խոսքերով: Նա ձեզ ներկայացրե՞լ է իր ընկերներին որպես իր սիրելի, ծանոթացրե՞լ է ծնողների հետ, դուք կարո՞ղ եք հանդիպել նրա հետ առանց թաքնվելու: Թե նա պարզապես ասում է, թե ինչքան վատ է տանը և պարզապես չի կարող թողնել կնոջն ու երեխաներին խղճահարությունից ելնելով: Դե ուրեմն այս ամենից հետևություններ արեք:

5. Ձեզ ամեն բան ձեռք է տալիս, դուք լայնախոհ ժամանակակից կին ե

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Ժամանակը հետ տվեք և գտեք այն պահը, երբ դուք մոռացաք երազանքների և սպիտակ ձիու վրա նստած ասպետի մասին: Գտեք այն պահը, երբ որոշեցիք բավարարվել քչով: Այդ երբ դուք որոշեցիք, թե այն միակ անկրկնելին միֆ է: Ո՞ւր են սերը, հավատարմությունը, հարգանքն ու նվիրվածությունը: Կասեք թե դրանք այսօր սուտ բաներ են և գոյություն չունե՞ն: Սխալվում եք, սերը ոչ մի տեղ չի անհետացել, այն սերը, որը միայն ձերն է լինելու: Ձեր ժամանակը լցնելով ուրիշի տղամարդու հետ հանդիպումներով, դուք պարզապես փակում եք այդ իսկական սիրո ճանապարհը: Ազատեք այն:

6. Վերջ ի վերջո նա ձեզ մոտ կգա և դուք երջանիկ կապրեք

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Անգամ եթե դա տեղի ունենա, ոչինչ չի փոխվի նրա մոտ: Նա կրկին շարունակելու է խուսափել իր պարտականություններից, նա սովոր չէ ջանք թափել հանուն հարաբերությունների: Նա նորից հանգստություն ու բազմազանություն է փնտրելու կողքի վրա: Նա երբեք չի փոխվի, եթե գա ձեզ մոտ:

7. Նրանց հարաբերություններն առանց այդ էլ լավ չէին, դուք պարզապես արագացրել եք ամեն բան

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Սթափ նայեք իրավիճակին: Եթե ինչ-որ մի բան շարժվում է և կայուն չէ, առանց ձեզ էլ փուլ կգա, իսկ եթե փուլ չի գալիս, ուրեմն դիմանում է: Դուք իրավունք չունեք պայթեցնել շենքը, որը ձեզ չի պատկանում: Քանի տարի է նրանք միասին են: Ինչ եք կարծում, խարխուլ շենքը այդքան կդիմանա՞ր:

8. Սա ձեր սերն է և ձեզ միևնույնն է, որ նա նրա հետ է, այլ ոչ ձեր

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Լավ մտածեք, ում եք դուք սիրում՝ նրան, թե նրա կերպարը, որ դուք եք ստեղծել ձեր գլխում: Դուք համոզվա՞ծ եք, որ նրան լավ եք ճանաչում: Դուք գիտե՞ք, ինչ կյանքով է նա ապրում: Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է նա վիճում կնոջ հետ թանկարժեք կրեմի մասին, որ կինն ուզում է գնել: Նրանց համատեղ կյանքի ամեն մի րոպեն նրա կենցաղն է: Մնացած ամեն ինչը երևակայություն է. միգուցե՝ ոչ վատ, բայց՝ ոչ իրական:

9. Նրանք պաշոտնապես ամուսնացած չեն

9 պատճառ, թե ինչու չարժե կապվել ամուսնացածների հետ

Սա պատճառ և առիթ չէ, չէ որ նա, միևնույնն է, ազատ չէ: Փախեք նրանից, քանի դեռ ուշ չէ: Եվ գիտեք, այստեղ որն է պարադոքսը: Այն, որ նրա կինն ամենայն հավանականությամբ շատ լավն է, և եթե դուք հանդիպեիք ուրիշ հանգամանքներում, հնարավոր է մտերիմ ընկերուհիներ դառնայիք: Գիտակցեք սա և վատություն մի արեք նրան:

Ուզո՞ւմ եք ունենալ ձեր սեփական երջանկությունը, որ միայն ձեզ համար է նախատեսված: Ուրեմն լսեք այս խորհուրդները: Հեռու մնացեք ամուսնացած տղամարդկանցից: Իսկ երբ կհանդիպեք վերջապես ձեր արքայազնին, երախտագիտությամբ կհիշեք այս խորհուրդները: