Որքան էլ դուք ձեզ երջանիկ զգաք, միշտ կգտնվի մեկը, ով ձեզանից երջանիկ է: Այնպես որ պետք չէ համեմատվել ուրիշների հետ: Ավցելի լավ է կենտրոնացեք ձեզ վրա:
Եվ երբ դա կանեք, ձեր կյանքում փնտրեք հետևյալ 7 նշանները, որոնք ապացուցում են, որ դուք շատ ավելի երջանիկ եք, քան ձեզ թվում է:
Եթե «այո» պատասխանեք այս ներկայացրած 7 հարցերից ցանկացածին, ուրեմն դուք շատ ավելի երջանիկ եք, քան կարծում եք:

1. Դուք զբաղվում եք նրանով, ինչն ամենից շա՞տ եք սիրում անել
Որքան շատ է ձեզ դուր գալիս այն, ինչով հիմնականում զբաղվում եք, այնքան ավելի երջանիկ եք: Մենք բոլորս էլ ունենք առնվազ մի քանի բան, որոնք հաճույքով և շատ լավ ենք անում: Հնարավորություն գտեք դրանցով ավելի հաճախ զբաղվելու և շատ ավելի երջանիկ կդառնաք և հնարավոր է նաև՝ շատ ավելի հաջողակ:
2. Դուք մի քանի իրոք լավ ընկերներ ունե՞ք
Որքան շատ են մեր իսկական ընկերները, այնքան ավելի բարձր է մեր հաջողության սուբյեկտիվ զգացողությունը: Եթե դուք կրկնապատկում եք ձեր ընկերների թիվը, ձեր երջանկության զգացողությունը մեծանում է այնքան, որքան եկամտի 50%-ով ավելանալու դեպքում:
3. Դուք երախտապա՞րտ եք
Երջանիկ մարդիկ իրենց ուշադրությունն ուղղում են իրենց ունեցածի վրա, ոչ թե նրա վրա, ինչ չունեն կամ ինչի պակաս ունեն:
Ամեն երեկո նոթատետրում մի քանի բան գրեք, որոնց համար իրոք շնորհակալ եք: Հետազոտողները ցույց են տվել, որ շաբաթական թեկուզ մեկ անգամ դա անող մարդիկ 10 տարի անց 25 տոկոսով ավելի երջանիկ են դառնում:

4. Դուք ակտիվորեն ձգտու՞մ եք ձեր նպատակների իրականացմանը
Նպատակները, որոնց դուք չեք ձգտում, միայն երազանքներ են, որոնք կարող են ձեզ երջանկացնել միայն երազելու պահին: Իսկ եթե դուք ձգտում եք ձեր նպատակների իրականացմանը, ձեզ միշտ երջանիկ եք զգում:
5. Դուք օգնու՞մ եք ուրիշներին
Հոգեբանները գտնում են, որ երբ մենք ինչ որ մեկին սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում, դա մեզ ավելի է երջանկացնում, քան նրան, ում մենք օգնել ենք: Դա ոչ միայն բարձրացնում է մեր ինքնագնահատականը, այլև հիշեցնում է, որ այդ մարդկանց հետ համեմատած մենք շատ ավելի երջանիկ ենք և ուրեմն իրոք պետք է շնորհակալ լինենք ճակատագրին այն ամենի համար, ինչ ունենք արդեն:
6. Դուք աշխատում եք ոչ միայն փող ստանալու, այլև հիշողություններ ստեղծելո՞ւ համար
Իհարկե, փողը կարևոր է, այն մեզ օգնում է շատ բանի հասնել, նույնիսկ երջանկանալ ինչ որ չափով: Սակայն նոր իրերը և ունեցվածքը երջանկության միայն ժամանակավոր զգացողություն են տալիս, քանի դեռ նոր են: Սակայն եթե դուք ցանկանում եք մշտական հիմունքներով երջանկանալ, ավելի լավ է տպավորություններ հավաքեք:
7. Դուք առանձնապես չե՞ք հուզվում, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները
Այն, ինչ են մտածում ձեր մասին ուրիշները (հատկապես ում չեք ճանաչում ) չպետք է ձեզ համար մեծ նշանակություն ունենա: Ընդունեք որոշումներ, որոնք հենց ձեզ են համապատասխանում, ասենք այն, ինչ ուզում եք ասել մարդկանց, ում դա ամենից շատն է պետք լսել: Ազատ արտահայտեք ձեր զգացմունքներ՝ չվախենալով ոչնչից և ոչ ոք ոքից:







