Ներկայացնում ենք 7 հնարք, որոնք կօգնեն հագուստի վրայից վերացնել դեզոդորանտի հետքերը:
Այս միջոցները հագուստի վրա կիրառելուց առաջ փորձեք փոքր մասի վրա:
1. Աղ
Այս միջոցը կօգնի վերացնել հին հետքերը: Անվնաս է և՛ սպիտակ, և՛ մուգ իրերի համար:

Թրջեք հագուստի կեղտոտ մասը, վրան աղ ցանեք: Թողեք 8-12 ժամ, ավելի լավ է՝ գիշերը: Հետո իրը ևս մեկ անգամ թրջեք, մի քիչ աղ վերցրեք, թեթևակի սրբեք գործվածքը: Հետո հագուստը լվացեք մեքենայի հարմար ռեժիմով:
2. Քացախ
Բիծը թրջեք քացախով, թողեք գիշերը մնա: Առավոտյան հագուստը լվացեք ինչպես միշտ: Այս մեթոդը կփրկի գունավոր հագուստը, նաև մորթե և այլ բնական նյւթերից հագուստները:

Այսպես սպիտակ իրերը մշակել չի կարելի. դրանք կարող են դեղնել:
3. Կիտրոնի հյութ
Կարելի է ազատվել դեզոդորանտի թարմ հետքերից:

Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ քամեք բծի վրա: Թողեք 5-10 րոպե: Հետո իրը լվացեք ձեռքի լվացքի ռեժիմով գոլ ջրով:
4. Սպասք լվալու հեղուկ
Բիծը մաքրեք միջոցով և թողեք 30 րոպե: Հետո հագուտը լվացեք ջրի շիթի տակ:

5. Օղի կամ սպիրտ
Լավ մաքրում են մուգ հագուստի վրայի սպիտակ բծերը:

Օղի կամ սպիրտ լցրեք վնասված մասի վրա, սպասեք մի քանի րոպե: Արդյունքը պետք է գրեթե անմիջապես երևա: Երբեմն պետք է սպիրտը կամ օղին հագուստի վրա երկար պահել, բայց մեկ ժամից ոչ ավել: Հետո հագուստը պետք է լվալ:
6. Անուշադրի սպիրտ
Միջոցը ջրին խառենք 50/50 հարաբերակցությամբ, բիծը թրջեք, մի քանի րոպե անց կտորը լավ ողողեք:

7. Ջրածնի պերօքսիդ սոդայի և սպասք լվալու հեղուկի հետ
Կայուն բծերը և հոտը վերացնել կօգնի այս լուծույթը՝ 4 ճ. գ. ջրածնի պերօքսիդ, 1 թ. գ. սպասք լվալու հեղուկ, 2 ճ. գ. կերակրի սոդա:

Բիծը մշակեք խառնուրդով և թողեք մի քանի ժամ: Հետո հագուստը լվացեք ինչպես միշտ:
Բոնուս՝ հին զուգագուլպա
Դեզոդորանտի թարմ հետքերը կարելի է վայրկենաբար վերացնել: Դրա համար սովորական կապրոնե մաքուր զուգագուլպան գունդ դարձրեք, դրանով սրբեք բիծը:








