Ներկայացնում ենք ինչպես են ցույց տալիս իրենց զգացմունքները Կենդանակերպի տարբեր նշանները:
Խոյ
Խոյերն իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում: Նրանց անկայուն տրամադրությունը երբեմն նրանց ստիպում է նույնիսկ հաճոյախոսությունները բավական կտրուկ ասել, բայց այդ ոչ միանշանակության շնորհիվ այն են, ինչ կան:
Ցուլ
Ցուլերը բավական հուզական են: Երբ Ցուլերը սթրեսի կամ ընկճախտի մեջ են, նրանց արձագանքը ցանկացած բացասականի այնքան բուռն է, որքան կարելի է միայն պատկերացնել:
Ավելի լավ է՝ նրանց հետ գործ չունենալ երբ իրենց վատ են զգում: Սովորական ժամանակ Ցուլերը հույզերը հանգիստ են արտահայտում: Նրանց հունից հանելը դժվար է, բացասականին պատասխանում են հանգիստ, բայց ոչ առանց սպառնալիքների:
Երկվորյակ
Այս մարդիկ կարող են մեկ փակ լինել, մեկ չափազանց իմպուլսիվ: Ամեն դեպքում նրանց տրամադրությունը գուշակել դժվար է:
Խեցգետին
Իրենց հույզերը մի քիչ մանկական ձևով են ցույց տալիս: Խեցգետիններին առավելապես պետք է նայել ոչ թե լսել:
Նրանց միշտ կմատնի մարմնի լեզուն: Երբ նյարդայնանում են, փքվում են, սկսում արագ խոսել: Երբեմն նրանց բացասականը նույնիսկ վախեցնում է: Իսկ երջանկությունը շատ զուսպ են ցույց տալիս:
Առյուծ
Այս նշանի շատ ներկայացուցիչներ մանկուց շատ հուզական են: Առյուծներին հազվադեպ է հաջողվում հանգիստ արձագանքել բացասականին և դրական հույզերն արտահայտել առանց բարձր բացականչելու և ցատկելու:
Առյուծներն իրենց զգացմունքները լիովին ազատորեն են ցույց տալիս:
Նրանց համար միևնույն է՝ ուրիշներն ինչ կմտածեն իրրենց մասին: Եթե Առյուծներին հրահրեք, հարված կստանաք դեմքին: Եթե սիրեք նրանց, նրանք էլ ձեզ կսիրեն, բայց ավելի ուժեղ:
Կույս
Բացասական հույզերը և սթրեսը ցանկացած Կույսի գլխավոր թշնամին են: Եթե Կույսը հոգնած է կամ հունից դուրս եկած, ատոմային ռումբից սարսափելի է: Միևնույն ժամանակ, նա սերն առավելագույնս կայուն է դրսևորում:
Կշեռք
Երբ Կշեռքները պատրաստվում են ճանապարհ գնալ, իսկապես վտանգավոր են, քանի որ հույզերը շատ բուռն են արտահայտում: Մնացած ժամանակ նրանք գրեթե միշտ հանգիստ են: Միշտ իրենց զգացմունքները զգուշությամբ են արտահայտում: Նրանք ուղղակիորեն ասում են, որ դուք իրենց նեղացրել եք, ոգեշնչել, կամ հիացրել: Նրանց ներսում կարող է փոթորիկ մոլեգնել, բայց արտաքուստ դա անտեսանելի կլինի:
Կարիճ
Ֆինանսական և առողջական խնդիրների դեպքում իրենց զգացմունքներն առավելագույնս բաց են դրսևորում: Առաջին դեպքում նյարդայնանում են, երկրորդ դեպքում՝ խորն ընկճախտի մեջ ընկնում: Մնացած ամեն ինրչը եթե նրանց մտահոգում էլ է, չի կարող հանել հանգիստ վիճակից: Կարիճները հաճախ վատ վիճակում լինելու դեպքում ուրիշներին են վիրավորում, բայց հետո շատ են ափսոսում դրա համար և ներողություն են խնդրում:
Աղեղնավոր
Շատ հազվադեպ են իրենց զգացմունքները ոչ ադեկվատ, կոպտորեն արտահայտում: Երբեք այնքան հուզական չեն լինի, որ ինչ-որ մեկին վիրավորեն իրենց գործողություններով: Ջանք գործադրելու դեպքում հնարավոր է նրանց հրահրել, բայց այդ դեպքում շուտ կհանդարտվեն: Նրանք հրաշալիորեն հաղթահարում են բացասականը:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար շատ դժվար է զսպել զայրույթը, տխրությունը, մտահոգությունը, բայց կարողանում են իրենց մեջ լավ պահել ուրախությունը:
Ջրհոս
Միշտ են ցույց տալիս իրենց հույզերը, բայց պատրաստ են դրա համար ներողություն խնդրել: Կարողանում են ներողություն խնդրել: Չեն կարողանա համակերպվել պարտության հետ իմպուլսիվության պատճառով: Ջրհոսներն իրենց զգացմունքներն արտահայտում են արարքներով և գործողություններով, ոչ թե բառերով կամ բռունցքներով:
Ձուկ
Ձկներին միշտ թվում է, թե իրենց կյանքում սև գիծ է, եթե որևէ վատ բան է լինում: Երբ իրենց լավ են զգում, ի սրտե ուրախանում են՝ բոլորին ցույց տալով, թե ինչ երջանիկ են: Ցանկացած բացասական բան սրերով են ընդունում: Աշխատում են ցանկացած զգացմունք իրենց մեջ պահել, բայց ոչ միշտ է ստացվում: Առավել հաճախ Ձկների բացասական ապրումները կարելի է գուշակել նրանց ընկճախտի խորությամբ:







