«Սերն այն է, երբ ժպտում ես անգամ այն ժամանակ, երբ հոգնած ես». Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով

Արտասահմանցի գիտնականների խումբը մի հետազոտության շրջանակներում 4-8 տարեկան երեխաներին միևնույն հարցն է տվել. ի՞նչ է սերը։

Հետազոտական խմբի ղեկավար Լեո Բասկագլիան ասել է, որ ուսումնասիրության նպխատակն էր գտնել ամենահոգատար երեխային։ Պատասխանները շատ ավելի խորն ու համապարփակ էին, քան կարելի էր ակնկալել փոքրիկ երեխաներից։

«Ի՞նչ է սերը… երբ ինչ-որ մեկը քեզ է սիրում, նա քո անունը արտասանում է յուրահատուկ կերպով: Երբ քո անունը նրա բերանից ուրիշ ձև է հնչում»: Բ., 4 տարեկան:

***

«Սերը… երբ տատիկի մոտ արտրիտ սկսվեց, նա այլևս չէր կարողանում լաք քսել իր ոտքի մատերին, և դա սկսեց պապիկն անել: Նույնիսկ այն ժամանակ, երբ պապիկի մոտ էլ էր արտրիտ սկսվել»: Ռ., 8 տարեկան:

***

«Սերը… երբ կիսում ես քո տապակած կարտոֆիլը և չես սպասում փոխադարձ պատասխանի»: Ք., 6 տարեկան:

«Սերը… երբ դու ժպտում ես, անգամ երբ շատ հոգնած ես»: Ս. 4 տարեկան:

***

«Սերը… երբ նա կողքիդ է ողջ Նոր Տարվա տոնին, երբ դու դադարում ես քանդել նվերները և լսում ես նրան»: Բ., 7 տարեկան:

***

«Սերը… երբ տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը և նա սկսում է ամեն օր դա հագնել»: Ն., 7 տարեկան:

***

«Սերը… երբ մայրիկը հայրիկին տալիս է հավի լավագույն կտորը»: Է., 5 տարեկան:

***

«Սերը… երբ մայրիկը հայրիկի համար սուրճ է պատրաստում և միշտ առաջինը ինքն է փորձում, որ տեսնի՝ համե՞ղ է ստացվել արդյոք»: Դ., 7 տարեկան:

***

«Եթե ուզում ես իսկական սիրել սովորել, նախ պետք է սկսես նրանից, ում դու ուղղակի տանել չես կարողանում»: Ն. 6 տարեկան:

***

«Բոլորից շատ ինձ սիրում է մայրս: Բացի նրանից չկա որևէ մեկը, ով ինձ գիշերը համբուրում է»: Կ., 5 տարեկան:

***

«Ես գիտեմ, որ իմ մեծ քույրը ինձ սիրում է, որովհետև նա իր բոլոր հին իրերը ինձ է տալիս և ստիպված է լինում իր համար նորերը գնելու»: Լ. 4 տարեկան