Թե ինչպես են ծնողներն արգելում մեզ հարուստ լինել…

Հոգեբանական պատճառներից մեկը, որոնք խանգարում են մարդուն բարելավել իր ֆինանսական վիճակը, բացասական համոզմունքներն են։ Եվ դա ոչ միայն իր անձնական համոզմունքներն են, այլ ծնողների և այլ հեղինակավոր մարդկանց։

«Աշխատում էի հաճախորդիս հետ՝ եկամուտը 2-3 անգամ մեծացնելու պահանջով։ Խորհրդատվություն էի մատուցում ստանդարտ մեխանիզմով։ Մոտիվացիաներ, վախեր, հոգեբանական հարվածներ… Աշխատեցինք ինքնագնահատակի հետ։ Եվ իհարկե համոզմունքներ։ Ի զարմանս ինձ՝ բացասական համոզմունքները քիչ էին։ Աղջիկը փող էր ուզում։ Դա կարևոր և ուրախություն բերող բան էր համարում։ Ամեն ինչ հրաշալի էր։

Թե ինչպես են ծնողներն արգելում մեզ հարուստ լինել...

Հարստության արգելք

Հաճախորդիս կյանքը սկսեց փոխվել։ Նա որպես ռիելթոր տեղավորվեց մի լավ ընկերությունում։ Առաջին ամսվա ընթացքում միանգամից երեք գործարք։ Հաճախորդը գոհ էր։ Դե ես էլ էի գոհ։

Եվ հանկարծ, առաջին հաջողություններից հետո, կտրուկ անկում։ Եկամուտը սկսեց նվազել։ Հաճախորդները գալիս ու գնում էին, գործարքներն առաջ չէին գնում։ Գրասենյակում բոլորը եկամուտ էին ստանում, բացի նրանից։ Ինչու՞ է այդպես։

Սկսեցինք պարզել, թե ինչն այնպես չէ։ Եվ ահա թե ինչպիսի համոզմունք հայտնաբերեցինք. «Բոլոր հարուստ մարդիկ գողեր են»։ Հայրիկն էր այդպես ասում։ Իսկ այն ինչ հայրիկն է ասում՝ ճիշտ է։ Հայրիկը վատ բան չի ասի»։ Ընդ որում դուստրն այդ կարծիքին չէր, բայց հոր ազդեցությունն ուժեղ էր։

Նա ուզում է ազնիվ լինել։ Իսկ փողի հայտնվելու հետ որևէ տրամաբանությունից զուրկ կապ էր հայտնվել՝ հարուստները գողեր են։ Նա հարստանում է, գող է դառնում։ Եվ առաջին հազար դոլարից հետո նրա մոտ զգուշավորություն էր առաջ եկել, որ ինքը գող կարող է դառնալ և իրեն կդատեն, և առաջին հերթին կդատապարտեն ծնողները։

Թե ինչպես են ծնողներն արգելում մեզ հարուստ լինել...

Բացասական համոզմունքներն ու հարուստների նկատմամբ վերաբերմունքը հաճախ է հանդիպում ֆինանսական խնդիրներ ունեցող հաճախորդների մոտ։

Իմացեք միայն. քանի դեր դուք ատում եք հարուստներին, դուք չեք հարստանա։ Չես կարող դառնալ նրանցից մեկը, եթե ատում ես նրանց նմաններին։ Եթե ցանկանում եք փոխել ձեր նյութական վիճակը, ապա մտածեք, թե փողի առումով ինչ կանոնների համաձայն եք դուք ապրում։ Ինչ եք մտածում հարուստների մասին։ Ինչ եք մտածում աշխատանքի մասին։ Ինչ են ասել ձեր ծնողները հարստության մասին և մտածեք, թե ինչ ազդեցություն են թողել նրանց խոսքերը ձեր կյանքի վրա։ Վերլուծեք ձեր բացասական համոզմունքները և նոր կանոններ ու համոզմունքներ մտածեք, որոնք կօգնեն ձեզ հասնել ցանկալի եկամուտին։

Մաղթում ենք ձեզ ճիշտ համոզմունքներ, հեշտ և ազնվորեն տրվող հարստություն։

Կիսվել սոց․ ցանցերում
X