Հավի կրծքամիսը միջուկով՝ պատրաստված ջեռոցում

Անկրկնելի համ, հրաշալի հյութեղություն և ախորժալի բույր. ահա թե ինչու է այսօր առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել միջուկով հավի փափկամիսը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Հավի կրծքամիս — 6 հատ
  • Պանիր – 150 գրամ
  • Թթվասեր – 100 գրամ
  • Մայոնեզ – 50 գրամ
  • Մանանեխ – 1 ճ.գ.
  • Սոյայի սոուս – 1 ճ.գ.
  • Սպանախ – 150 գրամ
  • Լոլիկ – 2 հատ
  • Համեմունքներ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Պանիրը քերում ենք, սպանախը մանր կտրատում: Մի թասի մեջ խառնում ենք մայոնեզը, մանանեխը, թթվասերը, սոյայի սոուսը, քերած պանիրը և սպանախը:

Հավի կրծքամիսը միջուկով՝ պատրաստված ջեռոցում

2. Փափկամիսը լվանում, չորացնում ենք, վրան կտրվածքներ ենք անում: Լցոնում ենք ստացված խառնուրդով:

Հավի կրծքամիսը միջուկով՝ պատրաստված ջեռոցում

3. Հավի կրծքամսերը դնում ենք ջեռոցի տապակի մեջ և 180 աստիճանի տակ եփում կես ժամ:

4. Ավելացած խառնուրդի վրա կտրատած լոլիկ ենք լցնում: 15-20 րոպեից կրծքամիսը սկսի կարմրել, վրան լցնում ենք այս թարմացված խառնուրդը:

5. Եվ ահա այսպիսի գեղեցկություն է ստացվում:

Հավի կրծքամիսը միջուկով՝ պատրաստված ջեռոցում

Բարի ախորժակ:

Կիսվել սոց․ ցանցերում