Հոգեբանները զգուշացնում են. սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք

Այսօր ավելի ու ավելի շատ ծնողներ են մտորում երեխաների համար էլեկտրոնային սարքերի օգուտի և վնասների մասին, քանի որ դրանք գնալով ավելի հասանելի են դառնում։

Մի կողմից, թվային տեխնոլոգիաները ընդլայնում են մտահորիզոնը և նոր ու ծավալուն տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ընձեռում, նպաստում են հաղորդակցմանը։

Մյուս կողմից դրանք ավելի հաճախ են կտրում իրական աշխարհից և թմրանյութերից ոչ պակաս կախվածություն են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր 8-18 տարեկան երեխաները օրական միջինում 7,5 ժամ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց։

Հոգեբանները զգուշացնում են. սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք

• Ծնողների հետ մշտական կոնտակտի բացակայությունը մինչև հինգ տարեկան երեխաների մոտ կարող է հանգեցնել ուշադրության բացակայության, կոգնիտիվ հապաղումների և ուսման մեջ խանգարումների։

• Շարժուն խաղերի սահմանափակումը մաքուր օդին դանդաղեցնում են ոչ միայն ֆիզիկական զարգացումը, այլև ուղեղի աշխատանքը։

• Լիարժեք քնի հետ կապված խնդիրներ են ծագում։

Հոգեբանները զգուշացնում են. սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք

• Ընկնում է ուսման առաջադիմությունը դպրոցում։

• Աճում է դաժանությունն ու ագրեսիան։

• Հաճախ հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս։

Հոգեբանները զգուշացնում են. սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք

• Էլեկտրոնային սարքերը ձեռքից վերցնելու դեպքում հիստերիա է սկսվում։

Եթե դուք նկատեցիք, որ այս կետերից թեկուզ մեկը առկա է ձեր երեխայի մոտ, ապա մտածելու առիթ ունեք, թե որքանով է նա կախված գաջեթներից, և պետք է քայլեր ձեռնարկեք։