Կենդանակերպի բոլոր նշանները խմբերի են բաժանվում իրենց տարերքներին համապատասխան (կրակ ջուր, օդ, հող), որոնք ազդում են իրենց ներկայացուցիչների վարքի վրա։ Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ սպորտաձևերն էլ նրանք կընտրեն այդ չորս տարերքներին համապատասխան։
Խոյ
Խոյերի կրակոտ բնույթն իրեն լավ է զգում բռնցքամարտի ռինգում կամ ըմբիշների մեջ։ Իսկ եթե թիմային ոգին է արթնանում, այս դեպքում նրանց համար կատարյալ է ֆուտբոլը։

Ցուլ
Դիմացկուն Ցուլերը կարող են շատ բանի դիմանալ ֆիթնես ակումբում, սակայն միայն այն դեպքում, եթե դա իրենց սիրելի զբաղմունքներն են։ Օրինակ՝ յոգա, պիլատես կամ ջրային աէրոբիկա։
Երկվորյակներ
«Օդային» Երկվորյակներին, որպես կանոն, մանկուց դուր են գալիս հեծանիվը, անվաչմուշկներն ու չմուշկները։ Շարունակեք նույն ոգով։

Խեցգետին
«Ջրային» Խեցգետնին ամենից շատ դուր են գալիս ջրային սպորտաձևերը, հատկապես վինդսերֆինգը նրան մեծ բավականություն կարող է պատճառել։
Առյուծ
Քանի որ նրանց համար կարևոր է պահել իմիջը նույնիսկ սպորտային առումով, ապա ամենից լավը նրանց համար այնպիսի սպորտաձևերն են, որ բոլորի աչքի առաջ լինեն՝ բասկետբոլ, գոլֆ։
Կույս
Այս նշանի հանգիստ ներկայացուցիչները հաճույքով կզբաղվեն սպորտային քայլքով, բայց եթե նրանց որևէ թիմային խաղի հրավիրեն, դա ամենից լավը հանդբոլը կարող է լինել Կույսերի համար։

Կշեռք
Լիակատար հարմոնիայի և հավասարակշռության համար նրանց համապատասխանում են ցուցադրական սպորտաձևերը. գեղարվեստական մարմնամարզություն, սինքրոն լող, ձիասպորտ։
Կարիճ
Իմպուլսիվ Կարիճները գերազանց են իրենց զգում էքստրեմալ իրավիճակներում, այդ պատճառով էլ ժայռագնացությունը, պարաշյուտով թռիչքները, մոտոմրցարշավները սպասում են իրենց։ Իսկ հանգստանալու համար նրանք հաճույքով կզբաղվեն յոգայով։

Աղեղնավոր
«Կրակոտ» Աղեղնավորներն իրենց լավ են զգում թիմային սպորտաձևերում, ինչպես նաև թեթև աթլետիկայում։
Այծեղջյուրներ
Դիմացկուն Այծեղջյուրների համար մարաթոնային վազքն ամենահարմար բանն է։ Նրանք կարող են իրենց բնավորության ամրությունը փորձել նաև մարզասարքերի վրա։
Ջրհոս
Օդում սավառնելն այն է, ինչ համապատասխանում է Ջրհոսի տարերքին։ Պարաշյուտային սպորտը կամ պարապլաներիզմը կօգնեն նրանց հաղթահարել վախը, որ կարող է ունենան նրանցից ոմանք։
Ձուկ
Նրանք բնականաբար նախընտրում են ջրում գեղեցիկ լողալը, որպեսզի հաստատ հայտնվեն իրենց տարերքի մեջ։



























