1. Ստեղծել
Եթե դուք ընտրել եք առաջին փետուրը, ապա դա նշանակում է, որ ձեր կյանքի առաքելությունը կապված է ստեղծագործելու հետ։ Դուք յուրահատուկ մտածելակերպ ունեցող մարդ եք, ով կարող է կյանքի կոչել այն ամենը՝ ինչի մասին երազում է։
Եթե այն ինչ հարկավոր է աշխարհին՝ ավելի լավը լինելու համար դեռևս չի ստեղծվել, ապա դուք կստեղծեք այն։
2. Հոգատարություն
Եթե դուք ընտրել եք երկրորդ փետուրը, ապա դա նշանակում է որ դուք շատ զգայուն և նուրբ մարդ եք՝ ով միշտ հոգ է տանում ուրիշների մասին։ Այս աշխարհում ձեր առաքելությունը մարդկանց աջակցելն ու նրանց անվտանգությունն ապահովելն է։
Երբեմն դա կարող է շատ դժվար լինել։ Սակայն ձեր առաքելությունը՝ միշտ լինել այնպիսին՝ ում բոլորը դիմում են օգնության համար, քանի որ դուք մարդկանց բացասական լիցքերից պաշտպանելու հատկություն ունեք։
3. Բուժել
Եթե դուք ընտրել եք երրորդ փետուրը, ապա այս կայնքում ձեր առաքելությունը բուժելն է։ Դուք հզոր ներաշխարհ ունեցող մարդ եք և դուք կարող եք իմանալ թե ինչ են ցանկանում ուրիշները, ինչն է վնասում նրանց և ինչն է պակասում։
Հետևաբար ձեր տաղանդը՝ շրջապատող մարդկանց բուժելն է։ Ավելի պարզ դուք այն մարդն եք՝ ով կարող է ուղորդել և ուղեկցել ուրիշներին։
4. Ոգեշնչել
Եթե դուք ընտրել եք այս փետուրը , ապա դա նշանակում է, որ դուք բազում գաղափարներ ունեցող մարդ եք։ Դուք էներգիայի մեծ պաշարներ ունեք և միշտ ցանկանում եք որևէ նոր բան անել։ Ձեր առաքելությունը այդ էներգիան ուրիշների վրա տարածելն է։ Դուք ձեզ շրջապատող մարդկանց սրտերում պետք է ցանկություն, հավատ և էնտուզիազմ ցանեք։







