Միայն իր գեղեցկության շնորհիվ Մոնիկա Բելուչին երբեք այսքան հաջողության չէր հասնի նորաձևության և կինոյի աշխարհում։ Գեղեցկուհին սուր միտք ունի, իսկ տարիքը նրան նաև առանձնահատուկ իմաստնությամբ է օժտել։
Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է, կանանց համար՝ սերը կյանքն է։
Ես իրոք իմաստուն եմ, միայն թե ոչ ամուսնությանը վերաբերող հարցերում։ Ճիշտն ասած ես երբեք ոչինչ չեմ փորձել ոչ ստեղծել, ոչ պահպանել. ես նկատի ունեմ ամուսնական հարաբերությունները։
Երեխան գեղեցիկ տիկնիկ ունի, սիրում է այն, բայց ուզում է կոտրել, որ տեսնի մեջն ինչ կա։ Մենք մեզ նույն կերպ ենք պահում։
Երբ մարդիկ բաժանվում են, դա միշտ ողբերգություն է,բայց երբ նրանք մնում են միասին, երբեմն դա ավելի մեծ ողբերգություն է դառնում։

Երբ ես շատ երիտասարդ էի, ես բոլորին ուզում էի համոզել, որ ես նաև ուղեղ ունեմ։ Հիմա ինձ միևնույնն է։
Դու գեղեցիկ ես, երբ քեզ այդպիսին ես կարծում, բացարձկ կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները։
Ես երբեք չեմ լինի նիհար։ Ես իմ էությամբ բավական ծույլ եմ։ Սիրում եմ ուտել։ Ես իսկական եմ այսպիսին։ Եվ մտադիր չեմ՝ ոչ իսկական դառնալ։
Նայելով, թե ինչպես է մարդն ուտում, շատ բան կարելի է նրա մասին իմանալ։
Մարզասրահ գնալու փոխարեն ես պարզապես սև եմ հագնում։ Դա ավելի հարմար ու պրակտիկ է։
Հոգու խորքում մարդն ամեն դեպքում վայրենի է մնում։ Հենց այդ պատճառով էլ նրան պետք են կրոնն ու օրենքը։ Եթե չլինեին այդ զսպող գործոնները, մարդը կվերածվեր գազան մարդասպանի։
Գեղեցկությունն իրոք ուժ է, միայն թե եթե կարողանում ես այն օգտագործել։ Դա նույնն է, որ Ferrari ունենաս, բայց վարել չիմանաս։
Ես իտալուհի եմ, ինձ համար ամենակարևորն ընտանիքն է։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Իմ մասնագիտությունն իմ կիրքն է։ Բայց ես միշտ առաջին հերթին կին եմ, և հետո նոր միայն դերասանուհի։

Մարդիկ կարող են մարդուն ներել խելքը, տաղանդը, բայց երբեք ոչ գեղեցկությունը։
Ինձ համար ծերանալը ավելի լավը դառնալ է։
Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում. երբ այն չկա, և երբ ոչինչ չկա բացի գեղեցկությունից։
Չեմ հասկանում այն կանանց, որոնք պնդում են, թե տղամարդու ցանկությունը իրենց նվաստացնում է։ Կարծում եմ իրենք պարզապես իրենց չեն հասկանում։
Պետք չէ ատել մարդկանց, որոնք նախանձում են, քանի որ նրանք ընդունում են, որ դու ավելի լավն ես։
Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ իրար նկատմամբ հարգանք կա և ազատություն։ Մյուսին իրի նման տիրելու ցանկությունն աբսուրդ է։
Մեզ ոչ ոք չի պատկանում, ոչ մեր ամուսինները, ոչ երեխաները։ Մենք միայն կարող ենք ինչ որ բանով կիսվել մարդկանց հետ, ում սիրում ենք։



























