Ձեզ հետ պատահե՞լ է, որ առավոտյան արթնանաք այն մտքով, որ կորցրել եք ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը։ Եվ նույնիսկ չեք կարող ասել, թե ինչն է լավ, ինչը՝ վատ։ Բոլորս էլ ունենում ենք նման օրեր, և հավատացեք, դա լրիվ նորմալ է։
Դուք որոշում եք կայացրել՝ փոխել իրավիճակը, իսկ դա արդեն ճանապարհի կեսն է։ Մնում է հասկանալ, թե ինչպես դա անել։
Արևելյան փիլիսոփայության էությունը կայանում է նրանում, որ ձեր կյանքի նկատմամբ վերահսկողության գաղտնիքը անջանք գործողությունն է։
«Անջանք գործողությունը» դաոսյան փիլիսոփայության հիմնասյունն է։ Այն կոչվում է Վու–Վեյ կամ «գործողություն անջանք գործողության միջոցով»։
Հենց ինքնահոսն է, որ հզոր խթան է հանդիսանում գործելու համար։
Վստահեք
Հիշեք, ինչ էլ որ կատարվի ձեր կյանքում, դա ինչ որ մի պատճառով է տեղի ունենում։ Դրա համար էլ վստահեք իրավիճակին և ընդունեք այն։
Եթե ինչ–որ մի բան չի արդարացնում ձեր հույսերը, հնարավոր է, որ այն ձեզ ընդհանրապես պետք չէ։
Ինչ էլ որ լինի, ձեր դեմքին պետք է ժպիտ լինի։ Կյանքը հրաշալի է, մի մոռացեք։

Գնահատեք այն, ինչ ունեք
Նկատեք և շնորհակալ եղեք ճակատագրին ամենափոքր նվերների համար անգամ։ Շնորհակալ եղեք ամենի համար, ինչ ունեք, և շուտով կնկատեք, որ դադարել եք բողոքել կյանքից, որ չունեք ինչ–որ բան կամ ինչ–որ մեկին։
Գնահատեք այն մարդկանց, որոնց սիրում եք։ Ասեք նրանց ձեր սիրո մասին, ջերմություն նվիրեք։ Եվ ամենակարևորը՝ սովորեք ներել, եթե նույնիսկ չեք կարող մոռանալ։
Պարզապես ապրեք
Cogito ergo sum՝ «Ես մտածում եմ, նշանակում է ես կամ»։ Սա ասել է Ռենե Դեկարտը։ Վերլուծեք ձեր կյանքը, ձեր անցյալը և փորձեք պատկերացնել ապագան։
Դուք միայն պատկերացրեք, թե տիեզերքում ատոմների ինչ վերափոխումներ են տեղի ոնեցել, որպեսզի դուք հայտնվեիք և ձևավորվեիք։ Միայն դա արդեն պետք է զարմանք, հիացմունք և երջանկություն առաջացնի։
Սա առաջին քայլն է, որ դուք պետք է անեք։







