Շատ հաճախ, ապրելու համար մենք պետք է փոխվենք, երբեմն դա ուղեկցվում է ցավով, վախով և կասկածներով… Հենց այս փոփոխությունների մասին է առակը, որ ներկայացնում ենք։
40 տարեկանում արծվի մագիլները շատ են երկարում ու ճկվում, և նա չի կարողանում դրանցով բռնել իր որսը։ Նրա կտուցը շատ երկար և ծռված է դառնում և թույլ չի տալիս նրան ուտել։ Փետուրները շատ խիտ են դառնում և խանգարում են թռչելիս։ Այժմ արծիվը կանգնում է ընտրության առջև. կամ մահ, կամ փոփոխվելու ցավոտ և երկարատև շրջան, որ 150 օր է տևում։

Նա թռչում է իր բույնը և այնտեղ կտուցով սկսում է հարվածել ժայռին, մինև որ կտուցը կոտրվում և ընկնում է։ Հետո նա սպասում է, մինչև նոր կտուց է աճում, որով նա պոկում է իր մագիլները։ Երբ նոր մագիլներ են աճում, նա պոկում է իր ծանրացած փետուրները։ Եվ այդ ժամանակ, հինգ ամսվա ցավից և տանջանքներից հետո, նոր կտուցով, մագիլներով և փետուրներով արծիվը վերածնվում է և կարող է այդպես ևս 30 տարի ապրել։
Շատ հաճախ, ապրելու համար, մենք պետք է փոխվենք, երբեմն դա իրոք շատ ցավոտ է լինում… Մենք ազատվում ենք մեր հիշողություններից, սովորությունների և անցյալի ավանդույթներից… Միայն անցյալի բեռից ազատումն է թույլ տալիս մեզ ապրել և վայելել ներկան և պատրաստվել ապագային։



























