«Նորաձևության դատավճիռ» հաղորդաշարը շատ կանանց համար հենց այն կախարդական փայտիկն է դառնում, որը հնարավորություն է տալիս կրկին գեղեցկուհի զգալու իրենց: Իսկ ոմանք հենց ստուդիայում են առաջին անգամ կյանքում փորձում շպարվել և ոճային հագուստ կրել:
Հաղորդման հերոսուհու պատմությունը, որն այսօր ներկայացնում ենք, բավական տխուր էր: Օքսանա Մամաևային ստիպել էր մասնակցել հաղորդմանն իր ամուսինը՝ Օլեգը: Տղամարդը դժգոհ էր կնոջ արտաքինից, որը նրան չորս երեխա էր պարգևել:

Օլեգը համոզված է, որ կինը պետք է ամուսնուն աշխատանքից դիմավորի գեղեցիկհագուստով, հարդարված և ոչ թե պատռած ջինսերով: Այդ պատճառով էլ վերջին ժամանակներս տղամարդը սկսել էր ուրիշ կանանց հետ հանդիպել, որոնք նրան հմայիչ էին թվում:

Եթերի հենց առաջին րոպեներից Օքսաննան փորձում է զսպել արցունքները: Նա ասում է, որ ամուսինը վաղուց է իր հանդեպ կորցրել հետաքրքրությունը:

Օքսաննայի զգեստապահարանն այնքան աղքատիկ էր, որ նա չկարողացավ հաղորդման ընթացքում իր համար սովորական երեք կերպար ցուցադրել:

Հաղորդավարներն առաջարկեցին Օքսաննային ամուսնու հետ օգտվել «Նորաձևության դատավճիռ» հաղորդման զգեստապահարանից և իրենց կարծիքով համապատասխան հագուստ ընտրել:


Ահա թե ինչ ստացվեց դրանից:




Դրանից հետո Օքսաննան գնաց ոճաբանների հետ հանդիպման, որոնք կարողացան անհավանական արդյունքի հասնել:



«Դու առաջ գեղեցիկ էիր, բայց հիմա անճանաչելի ես դարձել»,- հիացած բացականչեց նրա ավագ որդին:


Կնոջ անհավանական կերպարանափոխությունը տեսնելով՝ հերոսուհու ամուսինը միանգամից փոխվեց և երջանկությունից փայլեց: Նա ծաղկեփնջով վազեց կնոջ մոտ, գրկեց նրան և համբուրեց: «Այս հագուստով վաղն անպայման ռեստորան կգնանք»,- հայտարարեց Օլեգը:



Ահա և հաղորդման տեսագրությունը.
https://youtu.be/oCN8-CQJavk







