Կանայք միշտ էլ ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ և հանուն դրա ամենատարբեր փոփոխությունների են գնում: Շատերը կարծում են, որ հենց սանրվածքն է ազդում տարիքի վրա: Փորձագետների կարծիքով, մազերի անհամապատասխան երկարությունը իրոք կարող է ավելի մեծ ցույց տալ կնոջը: Բայց ամեն բան կախված է մազերի տեսակից և վիճակից:
Եթե մազերը տարիքի հետ բարակում են, կարելի է դրանք կարճացնել և շերտեր տալ ծավալի համար: Պետք է կարողանալ ընտրել ձեր դեմքի համար ամենահամապատասխան սանրվածքը: Եթե սանրվածքը սազում է, կապ չունի, թե ինչ երկարություն ունեն մազերը:
Տեխասի բնակչուհի Փեմը, ում սանրվածքի փոփոխությանն է այսօր անդրադառնում ենք, ասում է, որ միշտ հավաքում է մազերը, քանի որ երկարությունը ծերացնում է: Նա երազում է կարճ սանրվածքի մասին, որպեսզի ծավալ ստանա և ավելի երիտասարդ երևա: Մարդիկ համոզում էին Փեմին չկտրել մազերը, պատճառաբանելով, որ երկարությունը տարիքի հետ ոչ մի կապ չունի: Բայց կինն այնքան էր ուզում փոփոխել սանրվածքը, որ պատրաստ էր թե կարճ կտրվածքի, թե գույնի փոփոխության:



Ոճաբանը շերտերով կտրվածք արեց և բացացրեց մազերի երանգը, իսկ վերջում էլ թեթև, բաց գույների մեջ դիմահարդարում արեց: Փեմը հիացած էր: Վարպետը հենց այն էր արել, ինչ նա ցանկանում էր:
Եվ չնայած շատերը, անգամ արդյունքը տեսնելով, միևնույնն է, քննադատում էին Փեմի նոր սանրվածքը, նա տուն գնաց լիովին երջանիկ:


Ոճաբանները սանրվածքի հետ կապված մի քանի խորհուրդ են տալիս ավելի տարիքով կանանց:
Շատ կանայք են հրաժարվում ճակատի մազափնջից, կարծելով, թե այն խնամելը դժվար է: Սակայն բացի այն, որ ճակատի մազափունջը պետք է հաճախակի կտրեք, ուրիշ որևէ խնդիր չի առաջանա: Դրա օգուտը շատ ավելի շատ է, քան դժվարությունները: Այն ծածկում է ճակատի տարիքային կնճիռները և հայացքն ավելի բաց է դարձնում: Ճիշտ է, դրա համար այն պետք է ասիմետրիկ և ոչ խիտ մազափունջ ունենալ: Այ, իսկ ուղիղ և հաստ մազափունջը կարող է ձեզ մի տասը տարով ծերացնել:
Եթե ողջ կյանքում երկար մազեր եք ունեցել, պետք չէ անցնել կարճին միայն տարիքի պատճառով: Ոճաբանները խորհուրդ են տալիս գանգրացնել մազերով սանրվածքներ անել: Իսկ եթե բնականից գանգուր մազեր ունեք, պարզապես մի ուղիղացրեք դրանք: Իսկ եթե ուղիղ մազեր ունեք, ոճաբանները խորհուրդ են տալիս գանգրացնել դրանք:
Պետք չէ շատ երկարացնել մազերը: Շերտեր տվեք ձեր մազերին, որոնք ծավալ կհաղորդեն, ինչն անկասկած կերիտասարդացնի ձեզ:



























