Մենք հաճախ ենք անդրադառնում երեխաների դաստիարակության թեմային։ Սակայն եկեք համաձայնենք, որ դեռահասների դաստիարակությունն էլ պակաս դժվար և կարևոր գործ չէ։
Դեռահասներն այնքան զարմանալի են
Իսկ եթե ավելի լուրջ, մոռացեք այն բոլոր պատմություններն այն մասին, թե դեռահասները ինչ կատաղի էակներ են, որոնք չխկացնում են դռներն ու ատում են իրենց ծնողներին։ Իհարկե, ամեն բան էլ պատահում է, բայց մեծ մասը նման ոչ մի բան էլ չի անում։
Դեռահասները շատ հետաքրքրիր են․ նրանք զվարճալի են, խելացի, հոգատար և պատրաստ են ամեն ինչի, բացի հացադուլից։
Նրանք ամենաբարի սրտերն ունեն և ուզում են սիրված և անփոխարինելի լինել։ Նրանք փնթի են, թափթփված և հումորի հիանալի զգացողություն ունեն։
Եվ ահա ստորև այն ցուցակն է, որը կօգնի ձեզ ճիշտ դաստիարակել ձեր դեռահասին։
1. Նրանց սիրեք շատ ուժգին
Սիրեք նրանց մեջ ամեն ինչև, անգամ այն բաները, որոնք ձեզ նյարդայնացնում են։ Սիրեք նրանց ոչ միայն արարքների, այլև մտադրությունների համար։ Թող նրանք իմանան, թե որքան եք դուք պաշտում իրենց՝ և խոսքերով , և գործով։ Սիրեք նրանց վատ ձեռագիրը և պզուկոտ այտերը։ Սիրեք նրանց ցրված գլուխներն ու երկար ու երկար ձեռքերն ու ոտքերը, որոնք առանձնապես ճկուն չեն։ Այս բոլոր աննշան մանրուքները աճի զարմանալի, կախարդական գործընթացի մի մասն են։
Սա նույնն է, որ լինեք ադամանդի հղկման վկան։
Մի գեղեցիկ օր այս բոլոր անկատարությունները կգնան և փոխարենը կգա պատասխանատու, լուրջ ու հասուն մարդը։ Սիրող ամուսին և հայր։ Կամ հրաշալի կին և մայր։ Դա հրաշալի է՝ լինել այս հրաշալի կայացման վկան։
Այնպես որ, պարզապես սիրեք ձեր երեխաներին։
2. Լսեք և ուշադրություն դարձրեք
Երբ նրանք դպրոցից տուն են գալիս, դուք մի քանի թանկարժեք րոպե ունեք․ ժամանակ, երբ նրանք կիսվում են ձեզ հետ իրենց գաղտնիքներով։ Ցույց տվեք, թե որքան ուրախ եք տեսնել նրանց։ Մի կողմ դրեք ձեր հեռախոսը։ Ճաշ մի պատրաստեք և հեռախոսով մի զրուցեք այդ ընթացքում։ Նայեք նրանց աչքերի մեջ և լսեք, թե ինչ են նրանք խոսում։ Նրանց հաղթանակները ձեր դարձրեք։ Խորհուրդներ մի տվեք, քանի դեռ նրանք չեն խնդրել։ Քարոզներ մի կարդացեք։ Պարզապես լսեք։ Այդպես դուք կօգնեք, որ նրանք իրենց կարևոր և նշանակալի զգան։
3. Ավելի հաճախ «այո» ասեք, քան՝ «ոչ»
Կյանքը առանց այդ էլ նրանց հաճախ է «ոչ ասելու»։ Փորձեք միշտ նրանց կողմից լինել, որքան կարող եք երկար։ Նրանց մեջ հավատ սերմանեք, որ իրենց հնարավորոթյուններն անսահման են և իրենք կարող են ամեն բան անել, եթե միայն շատ աշխատեն։ Եղեք նրանց կյանքում այն մարդը, որը կասի․ «Այո, դու կարող ես»։
4. Եվ ամեն դեպքում, կարողացեք նաև «ոչ» ասել
Դուք պետք է կարողանաք «ոչ» ասել, եթե զգում եք, որ այս կամ այն իրավիճակը կամ քայլը կարող է վնասել ձեր երեխային կամ ստիպել, որ նա իրեն դժբախտ զգա։ Կանոններ սահմանեք նրան՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական անվտանգության համար։ (գիշերը ուշ տուն չգալ, չգնալ այնպիսի երեկույթների, որտեղ ստիպված է լինելու իր հասակակիցների աչքի առաջ ընտրել՝ խմել ալկոհոլ, թե՝ ոչ)։ Միգուցե դուք կարծում եք, թե այս կանները բոլորը գիտեն, բայց հավատացեք, որ ոչ բոլոր ծնողներն են դրանց հետ հաշվի նստում։
5. Նրանց շատ կերակրեք
Նրանք մեծանում և աճում են անհավանական արագությամբ և դրա համար նրանց սնունդ է հարկավոր։ Կերակրեք ոչ միայն նրանց, այլև նրանց ընկերներին։ Երբ ձեր երեխաների ընկերներն իմանում են, որ ձեր տանը միշտ համեղ ուտելիք կա և հաճույքով հյուրասիրում են իրենց, նրանք կսկսեն հաճախ գալ ձեր տուն և այդպիսով դուք կծանոթանաք ձեր երեխայի ընկերների հետ և հանգիստ կլինեք, հետևելով ձեր երեխային ձեր իսկ տարածքում։
6. Մանրուքների համար մի տաքացեք
Ձեր երեխան տուն է վերադառնում և ուսապարկը շպրտում սենյակի մեջտեղում, հետո հանում է շորերը և թափրտում ննջարանում՝ կեղտոտները մաքուրների հետ խառնած։ Նախքան երեխայի վրա բղավելը, ձեզ նրա տեղը դրեք։ Սկզբում հարցրեք, թե ինչպես է անցել օրը։ Մտածեք, միգուցե նա ծանր օր է ունեցել, միգուցե նա պարզապես կարեկցանքի կարիք ունի։ Խոսեք նրա հետ իր խնդիրների մասին։ Իմացեք, թե ինչ է արել, ինչ է ուզում անի, ինչի մասին է երազում։ Եվ միայն դրանից հետո խնդրեք, որ ուսապարկը տեղը դնի։
7. Նահանջեք և մի խանգարեք, որ հրաշքը տեղի ունենա
Եթե միայն դուք թույլ տաք, այս էակները ձեր առջև կբացեն իրենց սրտերը և անսահման կսիրեն ձեզ, ավելի ուժգին, քան կարող եք պատկերացնել։ Նրանք ձեզ ծով երջանկություն կբերեն։ Նրանք ուզում են, որ մենք սիրենք ու պաշտենք իրենց։ Նրանք խորապես զգում և արձագանքում են ուրիշի ցավին։
Նրանք Աստծո մեծագույն պարգևն են ծնողներին։







