14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Այժմ Իզաբելը և Էբի Կառլսոնը բացարձակապես սովորական երկվորյակ աղջիկներ են: Նրանք պարզապես իրար պատճեններն են, շատ խելոք ու ամաչկոտ: Դժվար է հավատալ, որ տաս տարի առաջ նրանք կարող էին և չգոյատևել…

14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Նորածինները ծնվել են որպես սիամական երկվորյակներ, նրանց փոքրիկ մարմինները կպած են եղել: Բայց այս իրավիճակում ամենադժվարն այն էր, որ Իզաբելի փոքրիկ սիրտը բաբախում էր Էբիի կրծքում։ Եվ բոլոր ներքին օրգանները տեղաբախշվել էին երկու մարմինների միջև:

Բայց մասնագետների շնորհիվ աղջիկներն այժմ կարող են ապրել նորմալ, լիարժեք կյանքով: Մայոյի կլինիկայի բժիշկները որոշ ժամանակ հատուկ պատրաստվածություն են անցել նման շատ բարդ վիրահատություն իրականացնելու համար: Այն տեղի ունեցավ մի քանի փուլով, և այնտեղ կար բժիշկների մի ամբողջ թիմ՝ սրտի, ենթաստամոքսային գեղձի համար, լյարդի, պլաստիկայի համար և այլն: Եվ ամենադժվարն այն էր, որ հիվանդը ոչ թե մեկն էր, այլ երկուսը… Երկու կյանք էր դրված նժարին, որոնք պետք է փրկվեին։

14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Ամենաբարդ վիրահատությունն իրականացվել է 2006 թ. մայիսի 12-ին, աշխատել է 17 բժիշկ: Նրանց բախտը բերեց, երկուսն էլ ողջ մնացին, երկու շաբաթ անց աղջիկները կարողացան վերադառնալ տուն:

14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Արդեն 14 տարի է անցել: Աղջիկներն ապրում են սովորական կյանքով, հաճախում են դպրոց, հաճախում մարմնամարզության, նրանք շատ ընկերներ ունեն, նրանք սիրում են լինել նորաձեւ, անընդհատ հագնում տարբեր հանդերձանքներ։

14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Բայց բացի այդ, նրանք նաև սիրում են մրցել միմյանց հետ: Ինչպես ասում են հոգեբանները, նրանք պետք է բաժանվեին, հենց միայն այն բանի համար, որ նրանցից յուրաքանչյուրը առանձին մարդ է: Քույրերը նաև խոստովանում են, որ սիրում են ձեռք ձեռքի բռնած քայլել հասարակության մեջ:

14 տարի առաջ վիրաբույժները բաժանեցին սիամական երկվորյակներին։ Ինչպե՞ս են նրանք ապրում հիմա

Ծնողները հիշում են, որ երբ աղջիկները ծնվեցին, նրանք ամուր բռնել էին իրար ձեռքերը: Նրանց բաժանեցին, բայց այս կապը հավերժ պահպանվել է իրենց միջև:

Կիսվել սոց․ ցանցերում
X