Հայտնի է, որ բնության մեջ «մաքուր» էքստրավերտ կամ ինտրովերտ գոյություն չունի: Պարզ թեստը ցույց կտա, թե ձեր մեջ ինչն է գերակշռում` էքստրավերսացիան, թե ինտրովերտացիան:
Նայեք այն պատկերին, որտեղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում. Աղմկոտ ընկերությո՞ւնում, թե՞ ինքներդ ձեզ հետ մենակ։

Նկար № 1

Եթե դուք ձեզ հարմարավետ եք զգում աղմկոտ ընկերությունում կամ հասարակական վայրում, կարող ենք ասել, որ ձեր մեջ գերակշռում է էքստրովերսիան: Դուք ակտիվ եք ու շփվող, սիրում եք ուրիշների ուշադրությունը գրավել: Դուք հաճույք եք գտնում ցանկացած տեսակի սոցիալական եռուզեռի մեջ և հեշտությամբ ձեռք բերում ընկերություն և ծանոթություն: Որպես կանոն, էքստրավերտը իր էներգիան ուղղում է դեպի արտաքին օբյեկտներ՝ վայրեր, մարդիկ, իրադարձություններ: Ձեզ հարմար չէ տեղում նստելը: Դուք գերադասում եք գործել, քան քննարկել, սիրում եք փոփոխություններ: Դուք հնարամիտ եք և լավատես: Ժամանակ առ ժամանակ դու ինքդ քեզ հետ մենակ մնալու անհրաժեշտություն ես զգում, բայց այդ ընդմիջումները քեզ համար շատ ավելի կարճ են, քան ինտրովերտների դեպքում։
Նկար № 2

Եթե նախընտրում եք մենությունը, կարող ենք ասել, որ ձեր մեջ գերակշռում է ինտրովերտացիան: Մեծ ընկերություններում երբեմն անհարմար եք զգում, փորձում եք շրջանցել մարդաշատ վայրերը և երկխոսություն չսկսել անծանոթ մարդկանց հետ: Երեկույթների կամ հանրային միջոցառումների ժամանակ նախընտրում եք հեռու մնալ մնացածներից, ինքներդ ձեզ համար գտնել մեկուսի տեղ կամ գոնե հետաքրքիր զրուցակից, որի հետ կարող եք մեկ-մեկ զրուցել ինչ-որ տեղ` հանգիստ անկյունում նստած։ Ձեզ համար կարող է դժվար լինել մարդկանց հետ մտերմանալը, բայց եթե դա տեղի է ունենում, դուք դառնում եք նվիրված ընկեր: Քո մասին մտածելը քեզ հաճույք է պատճառում, նախընտրում ես գիրքը` մարդկանց հետ շփման փոխարեն։







