Չնայած նա ծնվել էր ծեր կին և 16 տարեկան հասակում 50 տարեկանի էր նման, սակայն, չնայած դրան, նա ամուսնացավ և երեխաներ ունեցավ:
25 տարի առաջ Նեժենցևների ընտանիքում աղջիկ ծնվեց: Հղիությունը թեթև էր, բոլոր ախտորոշումները և ուլտրաձայնային հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան լիովին առողջ է և զարգանում է ըստ նորմերի:

Հետո ծննդատանը բժիշկն ու մանկաբարձուհին, ովքեր առաջինն էին տեսել երեխային, տարակուսանքի մեջ էին: Նրանց դեմքներին արտահայտված էր վախ և թյուրիմացություն…Իրինան պահանջեց ցույց տալ դստերը, իսկ տեսնելով` համարյա ուշաթափվեց…

Մի քանի օրից կնոջը բացատրեցին, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունի` պրոգերիա, և, ցավոք, դրա բուժումը չկար:
Սովորաբար, այս ախտորոշմամբ երեխաները մինչև չափահաս տարիք չեն ապրում: Բայց բարեբախտաբար, Կատենկան հիվանդության մեղմ ձև ուներ, նրա դեմքն էր միայն ծերացել, իսկ մարմինը և օրգանները զարգանում էին` ըստ նրա կենսաբանական տարիքի:
Իրինայի ամուսինը չկարողացավ դիմանալ նման հարվածին, նա չհաշտվեց այն բանի հետ, որ իր դուստրը նման չէ բոլորին ու լքեց ընտանիքը:
Իրինա Նեժենցևան սկսեց միայնակ մեծացնել աղջկան: Շատերը խորհուրդ էին տալիս նրանից հրաժարական գրել և ուղարկել մանկատուն, բայց կինը նույնիսկ չէր լսում այդպիսի խորհուրդը: Նա ամեն ինչ արեց, որպեսզի իր երեխան իրեն առանձնահատուկ չզգա, այլ ապրի ինչպես բոլոր երեխաները:

Առաջին դժվարությունները սկսվեցին մանկապարտեզից, երեխաները չէին ընդունում Կատյային, նրանք անընդհատ ծիծաղում էին ու մատով ցույց տալիս։ Նրան անընդհատ անտակտ հարցեր էին տալիս և նվաստացնում։
Սկզբում աղջիկը շատ ցավոտ էր ընկալում իր հանդեպ նման վերաբերմունքը, անընդհատ լաց էր լինում և վիրավորվում, իսկ հետագայում նա կարողացավ ընդունել իրեն և իր արտաքին տեսքը:
«Այդ ժամանակ ես որոշեցի նվաճել մարդկանց ոչ թե իմ արտաքինով, այլ իմ մտքով, բարությամբ և հմայքով: Ամեն մարդու մեջ ամենակարևորը հոգին է», – ասում է Կատյան:


Աստիճանաբար նա ձեռք բերեց ընկերուհիներ և ընկերներ: Միակ բանը, որ անհանգստացնում էր աղջկան, այն էր, որ նրա մոտ ոչինչ չէր ստացվում հակառակ սեռի հետ:
2011-ին շատերը իմացան Եկատերինա Նեժենցևայի մասին: Աղջիկը հրավիրվեց Անդրեյ Մալախովի ծրագիր, և այնտեղ փորձառու վիրաբույժները խոստացան օգնել նրան մի փոքր գեղեցկանալ` պլաստիկ վիրաբուժության միջոցով:


Կատյան նկատելիորեն գեղեցկացավ։

Արտաքին փոփոխությունների շնորհիվ Կատյան կարողացավ դասավորել իր անձնական կյանքը, և նա ամուսնացավ: Շուտով զույգը ունեցավ երկու որդի: Ցավոք, կրտսերը ժառանգեց իր մոր հիվանդությունը:



Այժմ «տատիկի դեմքով աղջիկն» այլեւս չի շփվում լրագրողների հետ, նա փակեց իր անձնական էջերը սոցիալական ցանցերում: Նա չի ցանկանում ավելին ցուցադրել իր անձնական կյանքից:



Հայտնի է, որ նա բաժանվել է ամուսնուց և այժմ ունի մի երիտասարդ, ում հետ նա ծրագրում է դուստր ունենալ։ Կրկնակի պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ Կատյան ասում է, որ այլեւս չի պատրաստվում դրանք կատարել: «..ամուսինս գոհ է ամեն ինչից: Նաև պետք է առողջությունս պահպանեմ։ Ես երջանիկ եմ, սիրված ու սիրահարված: Եվ երջանիկ կինը նման համապատասխան տեսք ունի: Շատերն ինձ ասում են, որ ես ծաղկել եմ », – ասում է ուրախ Կատյան:








